Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
Ամանորը հայոց դիցարանի աստվածներից է, որը հովանավորում է երկնային մարմինների պտույտը: Նա Վանատուրի եղբայրն է, որ իր հերթին հյուրընկալության և ճամփորդների հովանավոր աստվածն է: Վանատուրը կոչվել է նաև Ամանորաբեր: Այս երկու աստվածությունների հետ կապված շատ սովորույթներ կան մինչ օրս: Մասնավորապես, հիմա էլ հայոց տներում ամանորյա սեղաններին միշտ մեկ սպասք ավելի է դրվում` հյուրերի համար: Այստեղից է ծագում նաև «Հյուրն Աստծունն է» արտահայտությունը:
Ազգերի ու ժողովուրդների պայքարը քաղաքակրթությունների պայքար է:Կապված աշխարհագրական միջավայրի հետ` այն երբեմն դրսևորվել է որպես պայքար Արևելքի և Արևմուտքի (Հայաստան-Արևմուտք, Իրան-Հռոմ, Արաբական խալիֆայություն-Բյուզանդիա), երբեմն` պայքար Հյուսիսի և Հարավի (Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա, քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում) միջև:
Հայազգի մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ԵՊՀ պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Կլոդ-Արմեն Մութաֆյան. այս անունը գուցե լայն հանրությանը շատ հայտնի չէ, սակայն հայկական ու միջազգային գիտական շրջանակներում Մութաֆյանի գործունեությունը ոչ միայն գիտեն, այլև շատ բարձր են գնահատում:
Դեռ միջնադարից` առանձին հայկական զորամասեր օտար բանակների կազմում բազում ճակատամարտերի են մասնակցել և փառավորել հայոց բազկի ուժը: Բյուզանդական կայսրության մեջ ամենամարտունակը համարվում էին Արմենիակների բանակաթեմի զորքերը, որոնք բացառապես հայերից էին կազմված: Հետագայում հայոց զինուժը տիրապետող էր Եգիպտոսում, մոնղոլներն իրենց նվաճումների ժամանակ պարբերաբար դիմում էին հայոց բանակի զինակցությանը: Եվրոպայում էլ փառաբանվել է հայոց բանակը: Բուլղարիայում հենց հայոց գնդերը արքայական գահ բարձրացրին Կամսարականների ...
Հարվածին հարվածով պատասխանելում արտավարությունը պետք է համարել դրական քայլ` հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական:Հայ ազատագրական պայքարի որոշ դրվագներ, ցավոք, միշտ չէ որ ստացել են ճշգրիտ և արժանի գնահատականներ: Եղել են դեպքեր, երբ նախանշած գործողությունը չի տվել իր սպասված արդյունքը և ուսումնասիրողները տվյալ գործողությունը համարել են սխալ, ժամանակավրեպ և այլն: Նման գործողություններից է 1896 թ. օգոստոսի 14-ին Բանկ Օտոմանի գրավումը մի խումբ հայ զինյալների ...
Աշոտը,- ասում է Ստեփանոս Տարոնեցին,- որն ըստ յուր քաջապինդարիության Երկաթ անվանվեց՝ արիությանբ բազում գործեր ցույց տալով, հալածեց արաբների զորքը մեր Հայոց աշխարհից»։Հայ ժողովուրդը հաճախ է իր սիրելի գործիչներին փառաբանել մակդիրներով. Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ և այլն, որ վկայել է տվյալ գործչի աշխատանքը, նրա նվիրումը, պայքարը:Աշոտ Բ Բագրատունի արքայի (914-928) Երկաթ մականունը վկայությունն է նրա երկաթյա ամրակուռ կամքի. կամք, որ ուղղորդեց հայրենանվեր արքային իր ազատագրական պայքարում:
«Շատ դժվար է ահաբեկչին զանազանել հանուն արդարության պայքար մղող մարտիկից... Երկու դեպքում էլ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Այո, ես դեմ եմ բռնությանը և չեմ արդարացնում ԱՍԱԼԱ-ի գործունեությունը, սակայն լավ եմ հասկանում նրանց: Հայկական հարցը որևէ կերպ պետք է լուծվի: Առհասարակ, ահաբեկչությունների դեմ պայքարը պետք է սկսել նրանց ծնող երևույթները` բռնությունը, դիկտատուրան, անարդարությունները վերացնելով»:ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին շատ է խոսվել: Ոմանք ԱՍԱԼԱ-ն համարում են արդարության համար պայքարող կառույց, ...
Վասիլ Ա կայսեր թոռը` հայազգի Կոստանդին VII Ծիրանածին կայսրը, իր նամակներում գրել է, որ Աշոտը տիրում էր Արևելքի բոլոր երկրներին։ Իսկ Ստեփանոս Ասողիկը, խոսելով Աշոտ Ա-ի մասին, նշում է, որ նա եղել է «յաղթող ամենայն ազգացս շուրջանակի»Հայոց պատմության պետականաստեղծ ու ազգանվեր գործիչներից է Բագրատունյաց Հայաստանի առաջին գահակալը` Աշոտ Ա Բագրատունի հայոց արքան (869-890):
Ո՞վ կտա ինձ ծուխը ծխանիԵվ առավոտը Նավասարդի,Եղնիկների վազքը և եղջերուների վարգը.Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում,Ինչպես կարգն էր թագավորների...Հայոց պատմության երևելի ու փառապանծ գործիչներից է հայոց արքա, Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160):
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: