Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
Հայ ազնվական շատ տոհմեր իրենց իշխանությունը կորցնելուց հետո, որպես կանոն, մարել են, անհետացել պատմության թատերաբեմից:
Հայությունն այս տարի նշում է առաջին հանրապետության խորհրդարանի 100-ամյակը։
Բազմիցս եղել եմ Էրգրում: Հազարավոր մարդկանց եմ ուղեկցել հայոց պատմական վայրերով: Հաճախ եմ տեսել հային արտասվելիս, երբ հայոց եկեղեցիների ավերակները կամ մեր եկեղեցիների գմբեթին կիսալուսին է տեսել: Դեռ չեմ հանդիպել հայի, որ արտասվեր կորսված հայրենիքի համար…
Հային բնորոշ հատկություններից մեկն ուսումնատենչությունն է: Հայերս եզակի ազգ ենք աշխարհում, մեր հնագույն դիցարանում ունեցել ենք դպրության և գիտության հովանավոր աստված՝ հանձին Տիրի:
Բագրատունյաց թագավորության առաջին շրջանի պատմության ուսումնասիրության համար արժեքավոր աղբյուր է հայոց պատմիչ, Ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցու «Հայոց պատմությունը»:
«Ուժեղ կամքով և ցածրախոս մարդ էր, որին նաև Երկաթե դուքս էին կոչում»,– ժամանակին այդպես է Ջորջ Դոքմեջյանին բնութագրել է Los Angeles Times-ը:
Թուրքիայի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիներն իրենց բնակարաններում ունեն այս մարդու լուսանկարը: Նրան սիրում են, պաշտում: Լեռնալանջերին նրան փառաբանող տողեր են, շենքերի պատերին՝ նրա դիմանկարները, մեծ բնակավայրերում՝ արձանը: Իսկ Կարսում՝ հայոց հնամենի մայրաքաղաքի վրա հսկող Բագրատունյաց բերդի վրա, դարձյալ նրա պատկերն է՝ «Հայրենիքը պարտական է քեզ» գրությամբ:
Հայ եկեղեցին իր ավելի քան 1700-ամյա պատմության ընթացքում մի քանի անգամ «դավանափոխ» է եղել՝ մերթ ընդունելով քաղկեդոնականություն, մերթ՝ կաթոլիկություն:
«Հայ ժողովուրդ, անգութ է Եվրոպան, ավելի արյունածարավ, քան մեր դարավոր ոսոխը, չհավատաս նրան երբեք։ Նա արյան ու անմեղ զոհերի մեջ է որոնում իր շահը, մեր հույսը պետք է լինի մեզ վրա»։
XIV դարում Կիլիկիայի հայոց թագավորությունը ծանր օրեր էր ապրում: Հայոց թագավորությանը հյուսիսից սպառնում էին թուրքմենները, հարավից՝ Եգիպտոսի սուլթանությունը: Իսկ Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի (1226-1270) 1254 թ. կնքած հայ-մոնղոլական դաշինքն արդեն ճեղքեր էր տվել: Եվ հայոց արքաները, փոխանակ մտածելու երկրի անվտանգության ապահովման մասին, շարունակ խաչակրաց արշավանքներ էին հրահրում Երուսաղեմն ազատագրելու բաղձանքով:
Կոնստանդին Գ Կեսարացի կաթողիկոսի աթոռակալման ժամանակաշրջանը՝ 1307-1322 թթ., Կիլիկիայի հայոց թագավորության համար օրհասական ու ծանր տարիներ էին: Կիլիկիայի հայոց թագավորությունը ոչ միայն բարդ աշխարհաքաղաքական միջավայրում էր գտնվում և ենթակա էր արտաքին քաղաքական ու ռազմական ճնշումների, այլև երկիրը քայքայվում էր կրոնական երկպառակությունների պատճառով: Հայոց երկրում միմյանց միջև անհաշտ պայքար էին ծավալել ունիթորներն ու հակաունիթորները: Առաջինները ցանկանում էին հայոց եկեղեցին միավորել կաթոլիկ եկեղեցուն, ...
Սելևկյան թագավորությունը Հին աշխարհի հզորագույն տերություններից էր: Լինելով հայոց հարավային հարևանները՝ սելևկյանները հաճախ էին սպառնում հայոց պետության անվտանգությանը: Ի վերջո, երբեմնի հզոր այս թագավորությունը կործանվեց հենց հայոց բազկի հարվածից:
Եթե ղարաբաղյան պատմության (1660-1783 թթ.) անիվը շրջենք, որի դեպքերին քիչ թե շատ ծանոթ է «Անկախի» ընթերցողը Ա. Բեկնազարյանցի «Գաղտնիք Ղարաբաղի» գրքից, ապա այն մեզ կհիշեցնի Պարսկաստանի Շահ-Աբաս Մեծի մահից հետո գահակալած Շահ-Աբաս Երկրորդի երդման մասին. «Շուտով Պարսկաստան կքշվեն կրկին այն մահմեդական թափառականները, որոնց Ղարաբաղ էին բերել Փանահ ու Իբրահիմ Ճըռերը»: Դրան հետևել է զայրացած գահակալի հետևյալ հոխորտանքը. «Երդվում եմ Իմամ Ալու սուրբ անվամբ և Պարսից բոլոր շահերի գերեզմաններով, կոտորել Իբրահիմին ...
Հայը կորուսյալ հայրենիք ունի: Հայը երազանք ունի՝ պատմական արդարության վերականգնումը և հայրենիքի առանձին հատվածների վերադարձը հայության բնօրրան՝ հայոց պետականության շուրջ, հայոց բզկտված հայրենիքի մասերի համախմբումը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: