Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
Հայոց ձորի ճակատամարտը հայոց պատմության թերևս ամենակարևոր դրվագն է: Այս ճակատամարտում տապալվեց Տիտանյան Բելը, և Հայկ Աղեղնավորը փաստեց հայի հարատևելու իրավունքը: Բացի այդ, Հայոց ձորի ճակատամարտը համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ հանդիպակաց մարտի առաջին նկարագրված օրինակն է:
Կան պատմական իրադարձություններ, որոնց հայությունն անմիջական մասնակցություն չի ունեցել, սակայն դրանք ոչ անմիջականորեն, բայց էապես ազդել են հայ ժողովրդի ճակատագրի վրա: Նման իրադարձությունների շարքը կարելի է դասել 1918 թվականի մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի բազմակողմ հաշտության պայմանագիրը:
Հայոց հնագույն շրջանի պատմությունը, ցավոք, մշուշով է պատված, և պատմագիտության առաջ շատ հարցեր կան ծառացած, որոնք սպասում են ուսումնասիրողին: Այս առումով Միտտանիի, Արատտայի, Արարատյան թագավորության պատմության ուսումնասիրության կողքին արժեքավոր է նաև Արմե Շուպրիա պետության պատմության ուսումնասիրությունը:
Հայոց քաջամարտիկ ու հայրենանվեր արքայի՝ Արշակ Երկրորդի կառավարման ժամանակաշրջանը՝ 350-368 թվականները, դարակազմիկ էին հայոց պատմության համար: Եվ այդ ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրությունը թերի կլիներ, եթե անդրադարձ չարվեր քաջ ու հայրենասեր մի իշխանի՝ Սյունյաց տանուտեր, հայոց սպարապետ Անդովկ Սյունուն, որ նաև հայոց արքայի աներն էր՝ Փառանձեմ թագուհու հայրը:
Հայերն ուր էլ բնակվել են, ոչ միայն բարիքներ են ստեղծել, աչքի են ընկել խաղաղ շինարարական գործունեությամբ, այլև, ըստ հարկի,
1863 թ. Լոռու գավառի Սանահին գյուղում, հայոց հնագույն Արղության-Երկայնաբազուկ ազնվական ընտանիքում ծնվել է հայ ազատագրական շարժման ակնառու ներկայացուցիչներից Իշխանը` Տաշոն՝ Հովսեփ Արղությանը:
Երևանի իրական տարիքի ու դրա վերաբերյալ գիտական հիմնավորումների մասին «Անկախը» զրուցել է հնագետ, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն Հակոբ Սիմոնյանի հետ, որի ղեկավարությամբ հայ-ամերիկյան համատեղ հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել Շենգավիթում։
Հունիսյան մի երեկո մի խումբ ուխտավորներով դարձյալ ուղևորվեցինք Արևմտյան Հայաստան: Ուղևորվեցինք՝ ևս մեկ անգամ վերագնահատելու ունեցածն ու կորցրածը, ևս մեկ անգամ վերարժևորելու մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր անցած ուղին:
Այս երկրի մասին շատերը գիտեն նրա բուրգերով, նշանավոր սֆինքսով, Ալեքսանդրիայի փարոսով, գրադարանով: Եգիպտոսը նաև օծանելիքի հայրենիքն է, այստեղ առաջինն են բարձրակրունկ կոշիկներ հագել, շրթներկ օգտագործել: Մինչդեռ քչերը գիտեն, որ աշխարհի այդ հրաշալիքների կերտման գործում Եգիպտոսի ներկայիս բնակիչներն անմասն են, դրանց կերտողները ղպտիներն էին՝ հին եգիպտացիները:
Ինը տարի տևած նկարահանումների արդյունքում հանրությանն է ներկայացվել պատմաբան Արտակ Մովսիսյանի և ռեժիսոր Արտակ Ավդալյանի
Խեթերի պատմության ուսումնասիրությունը հետաքրքիր է ոչ միայն համաշխարհային պատմության ուսումնասիրության տեսանկյունից, այլև՝ հայոց պատմության… Առհասարակ շատ ուսումնասիրողներ խեթերին հայ են համարում, իսկ Խաթթին՝ հնագույն հայկական պետություններից մեկը….
28-ամյա տաղանդավոր երիտասարդը գլխապտույտ հաջողություններ ուներ կանանց շրջանում, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների տիկնանց, ինչը շարժում էր շատերի նախանձը, որոնք ցանկանում էին ազատվել իրենց ախոյանից: Հանգուցալուծումը կայացավ, երբ նա հանդուգն պատասխաններ տվեց ցարական չինովնիկ Բելյաևին, այդ պատճառով ձերբակալվեց և աքսորվեց Դերբենդ:
Հայագետ Համլետ Մարտիրոսյանը կարծում է, որ ուրարտական սեպագիր արձանագրությունները պետք է զրոյից նորից վերծանել` մերժելով մինչ այս առկա վերծանությունները: Նա վստահ է` XIX դարում վերծանման հիմքում սխալ մոտեցում է դրվել, որը և շարունակվում է մինչ օրս:
Պատմաբան Արտակ Մովսիսյանի «Արարատ-Ուրարտու թագավորությունը» ֆիլմն արդեն ամբողջությամբ հասանելի է համացանցում։«Ինչպես խոստացել էինք, մայիսի 29-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած շնորհանդեսից հետո, հուլիսի 3-7-ը «Արմենիա» TV-ի եթերով կատարեցինք ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան: Եթերներից անմիջապես հետո ֆիլմի 5 մասերը տեղադրվեցին Youtube-ում»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
«Բժիշկը պետք է օժտված լինի բանականությամբ և պարտքի գիտակցությամբ: Ոչ մի դեպքում չպետք է լինի գինեմոլ, ագահ և շահախնդիր: Նա պարտավոր է սիրել աղքատներին, լինել գթառատ, նվիրված, աստվածավախ, բարոյապես մաքուր: Եթե նա չի կարողանում հասկանալ հիվանդության էությունը, ապա պետք չէ, որ դեղ տա հիվանդին, որպեսզի չարատավորի իր անունը: Իսկ եթե անգետ է, ապա ավելի լավ է նրան չհրավիրել հիվանդի մոտ և ընդհանրապես նրան բժիշկ չհամարել»:Ամիրդովլաթ Ամասիացի
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: