Հայերեն   English   Русский  
Սահմանադրական բարեփոխումներ
Հայաստանում առավոտյան 8-ին մեկնարկեց համազգային հանրաքվեն:
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ` քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը` նշելով նաև յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված մասնակիցների թիվը:
ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հայտարությամբ անդրադարձել է երեկ տեղի ունեցած երթին, որը կազմակերպել է «Նոր Հայաստանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ իրենց համար սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ դրա արդյունքը կենաց ու մահու պայքար չեն, ապա «Այո»-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը կիրակի օրը Գյումրիի իշխանական վերնախավին վստահեցրել է, որ հանրաքվեի դրական արդյունքի ապահովումը իր համար կենաց-մահու հարց է, որ վատ արդյունք ապահովածները դառնալու են իր անձնական թշնամին, ինչը հասկանալի է:
Սանադրական փոփոխությունների հանրաքվեին հաշված օրեր են մնացել, «այո»-ի և «ոչ»-ի քարոզարշավն էլ իր տրամաբանական ավարտին է մոտենում: «Անկախի»` սահմանադրական փոփոխությունների նախագծին նվիրված շարքը նույնպես այս հրապարակմամբ ավարտվում է: Այս անգամ ներկայացնում ենք շարքային քաղաքացիների կարծիքը նախագծի վերաբերյալ: Հարցված բոլոր քաղաքացիներին երեք հարց ենք ուղղել.
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան ծավալուն հարցազրույց է տվել հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են ՀՀ Սահմանադրության փոփոխություններին` դրանց նախաձեռնման անհրաժեշտությանն ու նպատակին, պետության համար այդ փոփոխությունների կարևորությանը, Մայր օրենքի բարեփոխմանը դեմ արտահայտվողների փաստարկներին ու դրանց հիմնավորվածությանը և այլն:
Գևորգ Ալթունյան, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն- Բարի երեկո, պարո՛ն Նախագահ: Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար: Երկիրը բավականին կարևոր իրադարձության նախաշեմին է, և, կարծում եմ, բավականին հարցեր կան կուտակված, ու տեղին կլինի այդ հարցերի պատասխաններն ստանալ երկրի ղեկավարից: Նախ՝ ինչո՞ւ հենց հիմա. ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը նախաձեռնվեց հենց հիմա, հենց այս փուլում: Արդյո՞ք կան խնդիրներ, որոնք լուծում է Հանրապետության ղեկավարը՝ այս ամենը նախաձեռնելով, ...
Հարգելի «Նոր Հայաստան» ֆանկլուբի անդամներ, մի քիչ համազուսպ եղեք ձեր ափռ-ցփռ գնահատականների ու որակումների մեջ: Եթե ձեզ չեն միանում, ավելին՝ քննադատում են, ավելի լավ ա մի հատ մտածեք՝ ինչումն ա պրոբլեմը, նոր ձեզ քափսլոքի տվեք:
Գուրգեն Եզիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց, որ կա առնվազն 10 պատճառ Սահմանադրական փոփոխություններին ոչ ասելու համար:
«Ա1+»-ը հրապարակել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար և մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանի հետ «Սահմանադրությո՞ւնն է արդյոք մեղավոր, որ Հայաստանում կա աղքատություն, կոռուպցիա և արտագաղթ» թեմայով հարցազրույցը:
«Ժամանակին Գրիգոր Աղախանյանն ընկերների հետ մի նախագիծ էր իրականացնում՝ «Top 10 of Rabiz» խորագրով՝ նոր ժամանակների ոգուն համահունչ ներկայացնելով հայկական հին ու սիրված երգերը...»,-այս ,ասին ֆեյսբուքյան իր էջում գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: