«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Մեր տեղեկություններով, Ղարաբաղում ուշիուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումների գործընթացին, քանզի առաջիկայում, հայաստանյան «ապրոբացիայից» հետո, ըստ մեր աղբյուրների, նման գործընթաց կսկսվի նաև Ղարաբաղում։ Հետաքրքրությունն այդ առնչությամբ առավել մեծ է ղարաբաղյան իսթեբլիշմենթի կողմից։ Պատճառն այն է, որ այդ փոփոխություններով կկանխվի Արկադի Ղուկասյանի «մուտքը» Ղարաբաղ, ինչն անցանկալի էր այս պահին գործող ԼՂ իշխանության համար, չնայած հայաստանյան ...