«Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ընթերցողին ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի շրջանակներում «Այո և ոչ» հեռուստանախագծի ֆոտոպատմությունները: Այն, ինչ դուրս է մնացել ուղիղ եթերից, սակայն ֆիքսել է «Արմենպրես»-ի լուսանկարչի օբյեկտիվը, հետաքրքիր ու հիշարժան է. քարզարշավի յոթերորդ օրը «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները եղել են Խնձորուտում, բնակիչների հետ հանդիպումներից զատ հյուրընկալվել նաև Օհանյանների հարկի ներքո, այցելել են Մալիշկա, հանդիպել Վայոց ...