Հայերեն   English   Русский  
Սահմանադրական բարեփոխումներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ թվով «այո»-ներ ապահովելու նպատակով տեղի իշխանական վերնախավն արդեն «աշխատանքի բաժանում» է իրականացրել։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ տեղամասերը հիմնականում բաժանվել են գյումրեցի պատգամավորների «միջեւ», եւ հենց նրանք պետք է ապահովեն անհրաժեշտ թվով «այո»-ները։
"Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավն արդեն որոշ ժամանակ մեկնարկել է: Իհարկե քարոզչության հայկական գործելաճը և ավանդույթներն ինչ-որ առումով տարբերվում են դասական քարոզչական մոդելներից, բայց դե ունենք այն, ինչ ունենք",- ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
"Իսկ դուք գիտե՞ք, որ ըստ նոր սահմանադրության (հոդված 201, մաս 2) հենց նույն սահմանադրությունը (բացառությամբ որոշ հոդվածների) կարող է փոփոխվել Ազգային ժողովի կողմից",-ֆեյսբուքյան իր էջում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիտարկումներն է կատարում քաղաքագետ Արա Պապյանը:
Եթե իշխանությունը մի քիչ ազնիվ լիներ, կընդուներ, որ Սահմանադրական փոփոխություններին ոչ ասող բանակն ամբողջ ժողովուրդն է:
««ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր մոտ է կանչել մարզի Կապան քաղաքի տեղական իշխանություններին՝ նրանց հորդորելով քաղաքում ակտիվորեն սկսել «այո»–ի քարոզչական աշխատանքները։ Խաչատրյանը հրահանգել է «չոր-չոր» քարոզչություն չանել այլ քաղաքացիների առավել խոցելի սոցիալական խմբերին ծառայություններ մատացել։ «Ով որևէ խնդրով կամ հարցով կդիմի ձեզ՝ բավարարեք նրա պահանջը, եթե չեք կարողանա՝ ինձ տեղյակ պահեք», ասել է մարզպետը։
Սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս, Թուրփանջյան հասարակական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Եվգենյա Պատուրյանի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը: Հիմնական օրենքով նախատեսվում է նախագահի իշխանության ամրապնդում:
Հայաստանում դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից առաջ ներքաղաքական գլխավոր ինտրիգը դարձավ ID քարտերի հարցը:
Վանաձորցիների հետ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանդիպմանը հաջորդած իրազեկման երթը տեղի է ունենում ոստիկանների և երթի մասնակիցների միջև բախումներով։ Այս մասին հայտնում է Ընդդիմության միասնական շտաբը՝ նշելով, որ Ոստիկանությունը անօրինական կերպով փորձում է խոչնդոտել երթի մասնակիցներին բռնի ուժ կիրառելու միջոցով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ մեր լրագրողի հետ զրույցում շատ վստահ հայտարարել է, որ իրենց մարզում «այո»–ի քարոզարշավի կարիք չկա, որովհետեւ բոլորը «այո» են ասելու սահմանադրական փոփոխություններին։ Մեր լրագրողը նկատել է՝ ինչի՞ց գիտեք, սյունեցիների շրջանում հարցումնե՞ր եք անցկացրել, մարզպետը վրդովվել է. «Քո ի՞նչ գործ, հա, հենց լավ էլ անցկացրել եմ»։
Նոր Սահմանադրությանը «Ոչ» ասել դեռ չեմ կարող: Կան և՛ դրական , և՛ բացասական միտումներ:
Նոր Սահմանադրությամբ պետության պարտավորությունները տեղափոխվում են նպատակների դաշտ, այն էլ՝ հնարավորությունների դեպքում:
Համոզված չեմ, որ Սահմանադրական փոփոխությունների ազդեցությունները դրական են լինելու: Չի կարելի ներկայացնել մի փաստաթուղթ, երբ կասակածելի է, դրանք կլինե՞ն ռեֆորմներ, թե՞ ոչ:
Սահմանադրական փոփոխություններին ՈՉ ասող «Նոր Հայաստան» ճակատը Գյումրիում չիրազեկված հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ ելույթներով հանդես եկան քաղաքական տարբեր գործիչներ: Այս հարցերում ակտիվ Գյումրին, սակայն, հանրահավաքի ժամանակ սակավամարդ էր: Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձան Հայաստանի 2016 թվականի բյուջեին, թոշակների ու աշխատավարձերի չբարձրացմանը, տնտեսական վիճակին: Սպասվող Սահմանադրական փոփոխությունների շուրջ էլ ասելիքը նույնն էր՝ ռեժիմը դրանով ուզում է հաստատել իր հարատևությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: