««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի թեկնածուների հարցը։ Առաջին ու գլխավոր թեկնածուն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, որը, կարծես թե, այդքան էլ ցանկություն չունի այդ պաշտոնը զբաղեցնել։ Նշվում է, որ ՀՀԿ-ում մի քանի թևերի են բաժանվել, ու Հովիկ Աբրահամյանի «թևը» չի ցանկանում, որ իրենց վրա վերցնեն այդ ծանր բեռը։ Բացի այդ, եթե Հովիկ Աբրահամյանը հիմա համաձայնի գլխավորել հանրաքվեի նախընտրական շտաբը, նշանակում է, որ ...