Հայերեն   English   Русский  
Սահմանադրական բարեփոխումներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն երեկ քվեարկեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը՝ 104 կողմ, 10 դեմ եւ 3 ձեռնպահ քվեարկությամբ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նոր Սահմանադրության վերջնական նախագիծը պատգամավորներին բաժանվել է երեկ առավոտյան՝ քվեարկությունից մի քանի ժամ առաջ միայն: Մինչդեռ փաստաթուղթը պատգամավորները պետք է ստանային հոկտեմբերի 2-ին: Սա նշանակում է, որ օրենսդիրները, նախագծին առանց ծանոթանալու, սեղմել են «կոճակ ...
Մինչ Աժ-ն կողմ էր քվեարկում «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» հարցը, «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը ի նշան բողոքի ու անհամաձայնության՝ ԱԺ-ի դիմաց բողոքի ցույց էր անցկացնում:
ԱԺ-ն կողմ քվերակեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» հարցին: Նախագիծն անցավ քվեների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ:
«Երբ դեռ իշխանության հատվածի ուժերը դեմ էին, մենք հայտարարում էինք, որ կողմ ենք պառլամենտական կառավարման ձևին, կարևորում ենք ընտրական օրենսգրքի փոփոխությունը, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը: Այս առումով գտնում ենք, որ սահմանադրական փոփոխությունները տեղին են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը:
Սահմանադրական փոփոխությունների շուրջ աղմուկը չի հանդարտվում: Երեկվանից սկսվել է մի պայքար, որը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին «ոչ» ասել այդ փոփոխություններին: Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը փոփոխությունների ձեռնարկումը համարում է «կլանի երկարակեցության ճանապարհ»:
Գյումրիից սկսվելու է մի համահայկական գործընթաց, որը որոշել է ոչ միայն Սերժ Սարգսյանի բարեփոխումներին «ոչ» ասել, այլև համահայկական ազատագրական շարժում սկսել, որի նպատակ իրենց խոսքով երկրում ապօրինի իշխանության տապալումն է: Գյումրեցիներին այսպես դիմեց ԱԺ պատգամավոր, «Ժառանգությություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը` նշելով, թե այդ ամենին հասնելու համար միակ գործիքը համախմբվածությունն է. «Մենք չպետք է ճանաչենք ոչ մի կուսակցություն, չպետք է լինեն կուսակցական դրոշներ: Պետք է լինի մեկ գաղափար՝ ...
«Մեզ հաջողվեց պարտադրել ուղիղ եթերով հեռուստատեսությամբ հեռարձակել ԱԺ նիստը: Մենք այնպիսի երկընտրանքի առջև դրեցինք, որ կամ պիտի մերժեին ու դրանով ապացուցեին, որ իրենց արածը ժողովրդից թաքցնելու բան է, կամ ստիպված հեռարձակեին»,- ամփոփելով ԱԺ անցած նիստում ՀԱԿ-ի ձեռքբերումները`հայտարարեց խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումներից հետո փոփոխությունների 30 առաջարկ է ներկայացրել, որոնք վերաբերում են նախագծի տարբեր բաժիններին: Այժմ խմբակցությունը սպասում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի հետ քննարկումներին`հասկանալու, թե իրենց որ առաջարկները կընդունվեն: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ԲՀԿ-ն կողմ կքվեարկի սահմանադրական փոփոխությունների նախագծին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Նրա խոսքով`խմբակցության նիստում երկար են քննարկել ու մտածել և ի վերջո որոշել են ԱԺ ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագծին կողմ քվեարկել:
Հայաստանի ներքաղաքական կյանքում կարծես ամեն ինչ պարզ է` իշխանությունները պատրաստվում են սահմանադրական փոփոխությունների ու ակտիվ աշխատում են առաջիկայում հանրաքվե անցկացնելու ուղղությամբ, իսկ ընդդիմադիր կամ «Ոչ»-ի ճակատում, գոնե առաջին հայացքից, ինչ-ինչ խորհրդակցություններ, հանդիպում-քննարկումներ, խորհրդաժողովներ են անցկացնում, ինչ-ինչ հայտարարություններ ընդունում. պատրաստվում են այդ փոփոխությունների դեմ հանդես գալու համար:
Հայաստանին ու Ղազախստանին միավորում է մայր օրենքի՝ Սահմանադրության 20 տարվա պատմությունը: Խորհրդային Միության փլուզումից հետո 1995թ.-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանն ու Ղազախստանն ընդունեցին իրենց Սահմանադրությունները՝ յուրաքանչյուրը նախանշելով երկրի հետագա զարգացման իր ուղին:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԲՀԿ ներսում սկանդալ է սպասվում: Բանն այն է, որ ԲՀԿ-ն, որ նախկինում դեմ էր սահմանադրական փոփոխություններին՝ պատճառաբանելով, թե իրենք դեմ են այս իշխանության վերարտադրությանը, հիմա որոշում է կայացրել «կողմ» քվեարկել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ու սատարաել «այո»-ի գործընթացին: ՄԻայն թե ԲՀԿ խմբակցությունում ոչ բոլոր պատգամավորներն են համամիտ այդ որոշման հետ եւ ոչ բոլորն են պատրաստվում «կողմ» քվեարկել:
«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցությունում նոր տրոհումներ կլինեն:
Սահմանադրական բարեփոխումները մերժող մի շարք քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր «Հիմնադիր խորհրդարան»-ի գրասենյակում հռչակագիր ստորագրեցին, որով փաստեցին, թե «ձեռնամուխ են լինում քաղաքացիական անհնազանդության քայլերով նոր Սահմանադրության ընդունման գործընթացի կասեցման, ժողովրդի իշխանությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ յուրացրած վարչախմբի հեռացման, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունների միջոցով ժողովրդի իշխանության հաստատման գործին»։ Հռչակագիրն ընթերցեց «Հիմնադիր ...
«Ժամանակը» գրում է. «Խորհրդարանում ավարտվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում վերջնականապես հստակեցվեց, թե քաղաքական որ ուժերն են պատրաստվում պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, իսկ որոնք են տարբեր պատճառաբանություններով դեմ այդ փոփոխությունների անցկացմանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: