Սահմանադրական փոփոխություններ կատարելու ճանապարհին իշխանությունները մտել են բավական ակտիվ փուլ: Կարծես Վենետիկի հանձնաժողովի արձագանքին էին սպասում, ու երբ հանձնաժողովը եկավ ու մեղմ ժպիտով իր «տղամարդու խոսքն ասաց», որն իհարկե բխում էր իշխանության շահերից, վերջինս անմիջապես անցավ գրոհի, ու, ըստ երևույթին, Սերժ Սարգսյանը որոշել է քաղաքական թեժ աշուն ապահովելու «բեռն» առնել իր ուսերին: Մի խոսքով` օգոստոսի 26-ից նախագահը սկսեց քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները: