Հուլիսի 15-ից հետո Հայաստանի ներքաղաքական առօրյան «սահմանադրությամբ հագեցած» է. հրապարակվեց և լայն քննարկման ներկայացվեց Սահմանադրության նոր նախագիծը, որը, եթե խիստ ընդհանուր ասենք, առաջարկում է անցում կառավարման խորհրդարանական համակարգին: Սահմանադրության նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչև օգոստոսի սկիզբը: Դրանից հետո այն պետք է ներկայացվի նախագահին, հավանության արժանանալու դեպքում` ԱԺ, այնուհետև նշանակվի հանրաքվեի օր: Այդ ընթացքում նախատեսվում է անցկացնել քաղաքական և մասնագիտական ...