Հայերեն   English   Русский  
Սահմանադրական բարեփոխումներ
«Երեկ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք առաջիկայում սկսում են քննարկումների շարք տարբեր քաղաքական ուժերի և հանրության այլ շերտերի ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե ինչպիսին պետք է լինեն սահմանադրական փոփոխությունները:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) ներկայացուցիչներ Գուրգեն Արսենյանի, Հռիփսիմե Ավետիսյանի և Վիգեն Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ երկու շաբաթից Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի հաստատմանը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
«Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում սահմանադրական փոփոխությունների տեքստը նախապատրաստելու համար: Ըստ Պողոսյանի՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մշակելուց և Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո հանձնաժողովը նիստ չի գումարել:
«Մեր տեղեկություններով, սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը սկսել է աշխատել Սահմանադրության փոփոխությունների տեքստի վրա: Այս փաստը հաստատել է նաև Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վ. Բաղդասարյանը:
Քաղաքական վերջին զարգացումների բուն պատճառների մասին ԱԺ-ի հայտարարությունների ժամին խոսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Քաղաքական մշակույթում առանձնացնելով մասնակցային-հասարակակենտրոն և հպատակային-անձակենտրոն ձևեր` պատգամավորը պարզաբանեց դրանք.
ՀՅԴ-ն Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր գնահատականներն ու առաջարկություններն ունի:
«Անկախի» զրուցակիցը ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն է
«Այսօրվա արագ փոփոխվող աշխարհը բոլոր պետություններին, այդ թվում` Հայաստանին ստիպում է պարբերաբար անդրադառնալ տարբեր հարցերի: Անհատական հարթության մեջ կարևոր է դառնում, որ մարդիկ վերաարժևորեն իրենց անցած ճանապարհը, հասարակությունը հասկանա` ինչ կետում է հանգրվանել, իսկ պետությունը, առավելևս` վերանայի իր ձեռքբերումներն ու հետագա անելիքները»,- Սահմանադրական բարեփոխումներն, դրա հետ կապված զարգացումներին անդրադառնալով` այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի ...
Թագուհի Ֆաբիոլան մահացել է դեկտեմբերի 5-ին, Բրյուսելի Սթյույվենբերգ դղյակում: Նա 86 տարեկան էր:
«Մենք ունենք խնդիր իշխանության հետ. եթե գործադիր կամ օրենսդիր իշխանությունները չեն դիմադրել անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, ապա սպասել, որ Սահմանադրական դատարանը Հունան Ավետիսյանի նման կկանգնի այս որոշման առջև, իրատեսական չէ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսպես գնահատեց սահմանդրական դատարանի ընդունած այն որոշումը, ըստ որի` Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին չի հակասում ՀՀ Սահմանադրու ...
Հայաստանի ՍԴ-ն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը համարեց, որ համապատասխանում է սահմանադրությանը: Այս մասին Որոշումը հրապարակել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 10-ին այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ և «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի` «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին ու ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին ծանոթանալուց հետո պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին: ՀՀ Նախագահը Կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետանոց փաստաթղթին։
«Ներքին քաղաքական դաշտում ոչինչ տեղի չի ունենում»,-այսօր լրագորղների հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: