Հունգարիայի Սահմանադրական դատարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դ. Մեսչինը Երևանում հրաժարվել է պատասխանել Ռամիլ Սաֆարովի դեպքի վերաբերյալ հայ լրագրողների հարցերին: Նա հիմնավորել է, թե անցած տարի իր ղեկավարը հայաստանյան այցի ժամանակ հայտնել է պաշտոնական Բուդապեշտի դիրքորոշումը: Սակայն լրագրողների դիտարկմանը, թե այդ ընթացքում բազմաթիվ հանգամանքներ են փոխվել, մասնավորապես գործը մտել է Եվրադատարան, տիկին Մեսչինը դարձյալ լռել է` հրաժարվելով որևէ մեկնաբանությունից: