Վիգեն Փիլիպոսյանը Հալեպի կենտրոնում հագուստի խանութներ ուներ, որտեղ վաճառվում էր ոչ միայն արտերկրից բերված կանացի հագուստ, այլև սեփական արտադրանքը՝ կանացի մարզական հագուստ: «Ջիլ» կոչվող խանութների ցանցը, որ արաբերեն նշանակում է «սերունդ», Հալեպում մեծ հեղինակություն ուներ: Գործը չափազանց հաջող էր, հատկապես Բայրամի օրերին առևտուրը հասնում էր գագաթնակետին: Վերջին տոներից առաջ Վիգենը սովորականի պես հագուստի մեծ խմբաքանակ էր ներկրել, նաև սեփական հագուստն արտադրել և սպասում էր վաճառքի հաջող օրերին: Սակայն, ...