Վերջին 1-2 ամսվա ընթացքում Սիրիայում մնացած հայության համար վիճակն առավել վտանգավոր է դարձել: Հալեպը մի քանի անգամ հայտնվեց շրջափակման մեջ, զինյալների հիմնական թիրախը դարձել են քրիստոնյա, մասնավորապես` հայկական շրջանները: Ինչպես մայիսի 21-ին վարչապետին զեկուցեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հրթիռակոծվել է հայկական եկեղեցին, թալանվում, պղծվում են հուշարձանները, բնակարանները, և պայմաններ են դնում մեր հայրենակիցների առջև, որպեսզի հնարավորինս շուտ հեռանան տարածքից, սակայն վերջին օրերին արդեն խուճապային ...