Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոպայի երկրները, ինչպես նաև Ավստրալիան, Իրաքը, Իրանը, Սիրիան և Ֆիլիպինները մինչև Ռամադան սուրբ ամսի վերջը պետք է ահաբեկիչների թիրախը դառնան: Նման կոչ տարածվել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների շրջանում: Գրում է Vesti.ru-ն: