РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լիակատար անհեթեթություն է անվանել լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման շրջանակներում իբրև գաղտնի տեղեկություններ է փոխանցել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մասին: Գրում է Russian.rt.com-ը: