Հայերեն   English   Русский  
"ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ"
Մոսուլի ազատագրման գործողությունների մեկնարկից ի վեր Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:Թեեւ շատ զեկույցներում նշվում է, որ նա վնասվածք է ստացել Կաիմի շրջանում, նրա գտնվելու վայրը դեռեւս առեղծված է մնում: Որոշ ծայրահեղականներ շարունակվում են վերահրապարակել նրա հին ելույթները` ուղղված իր աջակիցներին:Al Arabiya զրուցեց Մոսուլում գտվող իր աղբյուրների հետ, որոնք նշել են, որ ԻՊ առաջնորդները փախել են իրենց ընտանիքների հետ դեպի անապատ: Ինչ վերաբերում ...
Սիրիական բանակին հաջողվել է ոչնչացնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դաշտային հրամանատարներից մեկին: Հաղորդվել է, որ հենց այդ հրամանատարի կարգադրությամբ են 2015թ. Պալմիրայում մի շարք անտիկ կառույցներ փլուզվել: Գրում է Russian.rt.com-ը:
Կաննում բնակվող ֆրանսիացի զույգը, փոխհատուցում ստանալու նպատակով, ներկայացրել է իրեն որպեսՆիսի ահաբեկչությունից տուժած: Այս մասին հաղորդում է The Local- ը:36-ամյա տղամարդը եւ 29-ամյա կինը (նրանց անունները չեն նշվում) դատարանի առջեւ կկանգնեն ապրիլի 19-ին:Նման դեպք գրանցվել էր նաև Փարիզում, երբ անցյալ տարվա դեկտեմբերին տղամարդը դատապարտվել էր վեց, իսկ կինը` երեք տարվա պայմանական ազատազրկման` իրենց Փարիզի ահաբեկչության զոհ ներկայացնելու և 60 հազար եվրո փոխհատուցում ստանալու համար: Ստացած գումարը նրանք ...
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Ռուսաստանը միակ լուրջ երկիրն է, որը արդյունավոտ պայքարում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ Ասադը հանդես է եկել չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի եւ Իրաքի պաշտոնատար անձինք կարծում են, որ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին թողել է հրամանատարներին և մոլի հետեւորդներին Մոսուլում` շարունակելու պայքարը, եւ այժմ թաքնվում է անապատում` փորձելով ապահովել սեփական գոյատևումը:Անհնար է հաստատել Իսլամական պետության առաջնորդի գտնվելու իրական վայրը, որն իրեն հռչակեց բոլոր մուսուլմանների խալիֆա 2014 թ-ին Մոսուլի Մեծ մզկիթում:Այդուհանդերձ ԱՄՆ-ի եւ Իրաքի հետախուզական աղբյուրները պնդում են, որ խմբի ղեկավարության ...
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման մի շարք առաջնորդներ լքել են Սիրիայի Ռաքքա քաղաքը և ներկայումս պլանավորում են պայքարը շարունակել Սիրիայի և Իրաքի այլ քաղաքներում: Այդ մասին հայտնում է New York Times պարբերականը` հղում անելով Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես է եկել Չինաստանի դեմ: Ծայրահեղականների տեղադրած տեսահոլովակում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի դիմանկարը վերածվում է կրակի և ծայրահեղականները սպառնում են, որ Չինաստանում արյան գետեր կհոսեն:Բացառված չէ, որ իսլամիստների նման արձագանքի պատճառ է հանդիսացել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և չինական իշխանությունների մերձեցումը՝ հանուն իսլամական սպառնալիքի դեմ միասնական պայքարի:
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից Պալմիրայի ազատագրումից օրեր անց սիրիացի երաժիշտները տեղի Հռոմեական ամֆիթատրոնի տարածքում կատարել են «Մենք վերադառնում ենք» հայտնի արաբական երգը: «Մենք կատարում ենք «Մենք վերադառնում ենք» երգը, քանի որ վերադառնում ենք առավել հզորացած` վերակառուցելու Սիրիան», - - Agence France Presse-ին հայտնել է 15-ամյա երաժիշտ Անխել Դայուբը: Հիշեցնենք, որ մարտի 2-ին սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ, մի տարվա ընթացքում երկրորդ անգամ ազատագրել ...
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը Չինաստանի իշխանությունների համար տեսաուղերձ է նկարահանել, որում երկրին «արյունահեղությունով» է սպառնացել: Գրում է Russian.rt.com-ը:
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը Անկարայում տեղակայված գրասենյակն օգտագործել է որպես երիտասարդ գրոհայինների վերապատրաստման վայր: Այս մեղադրական եզրակացությամբ է հանդես եկել Անկարայի դատախազը:Խումբը մզկիթի անվան տակ օգտագործել է Անկարայի ծայրամասային թաղամասում գտնվող շինության երրորդ, չորրորդ եւ հինգերորդ հարկերը:«Նրանք փորձում են ապահովել դպրոցական կրթություն այնպիսի վայրերում, ինչպիսիք են մզկիթները, կամ իրենց կողմից հիմնված ուսուցման կենտրոնները: Նրանք չեն ընդունում Թուրքիայի օրենքները ...
Սիրիայի կառավարական ուժերը «շատ շուտով» կվերագրավեն Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Պալմիրա քաղաքը: Այս մասին հայտնել է սիրիական ռազմական աղբյուրը:Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակը գրավել է քաղաքից մի քանի կիլոմետր արևմուտք գտնվող տարածքը, որը հայտնի է որպես «Պալմիրայի եռանկյունի»:Հիշեցնենք, որ Ասադի վարչակարգը կորցրել է վերահսկողությունը Պալմիրայի նկատմամբ նախորդ տարվա դեկտեմբերին, երբ կատաղի մարտեր էին ընթանում Հալեպ քաղաքում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին իր ելույթում ընդունել է իրենց պարտությունը: Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը:«Ալ-Բաղդադին իր ելույթը կոչել է հրաժեշտի, տարածել այն իր հետևորդների շրջանում և բացատրել, թե ինչ է կատարվում խմբավորման հետ», - փոխանցում է հեռուստաալիքը:Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսուլի արևմտյան մասում գտնվող ԻՊ ղեկավարները փախչում են քաղաքից:Հիշեցնենք, որ Իրաքի ռազմական ուժերի և Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան սկսել էր Մոսուլի ...
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շարունակել պայքարը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ: Գրում է Russian.rt.com-ը:
Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարական զորքերը Հալեպի նահանգի արևելյան հատվածներում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից 500 քառ. կմ. տարածք են ազատագրել: Գրում է Russian.rt.com-ը:
Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին կարգադրել է իրաքյան ռազմաօդային ուժերին Սիրիայի տարածքում օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետւթյուն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Գրում է Gazeta.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: