Հայերեն   English   Русский  
"ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ"
ԱՄՆ աջակցությունը վայելող իրաքյան անվտանգության ուժերին հաջողվել է գրավել Մոսուլ քաղաքի օդանավակայանը և մոտակա ռազմական բազան: Այս մասին հայտարարել է պետական հեռուստատեսությունը:«Սա այն հիմնական ձեռքբերումներից է, որ Իրաքի ուժերը հույս ունեին ստանալ Մոսուլի արևմտյան հատվածի գրավման առաջին փուլում», - Ալ-Ջազիրային հայտնել է Հակաահաբեկչական ծառայության զորքերի ղեկավարը:Նշենք, որ Իրաքի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Մոսուլի վերագրավման գործողությունները սկսվել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից և առայժմ ...
Սիրիական կանայք, որոնք ազատագրվել են Իսլամական պետության վերահսկողությունից, տեսախցիկների առաջ ցուցադրաբար հանում են իրենց գլխաշորերը և այրում՝ ի նշան ձեռք բերած ազատության:Տեղական լրատվամիջոցների տարածած տեսանյութում մի խումբ երջանիկ կանայք հեռացնում են իրանց դեմքերը ծածկող գլխաշորերը և նետում կրակի մեջ:Այս կանայք ազատագրված Դեյր էլ-Զոր քաղաքի բնակչուհիներն են:Նշենք, որ օրերս Սիրիայի բանակին հաջողվեց իր վերահսկողության տակ է վերցրել Դեյր էզ Զոր քաղաքի՝ հարավային ծայրամասի Մակաբեր շրջանի ռազմավարական ...
Միացյալ Նահանգները կարող է Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում փոխել իր ռազմավարությունը: Այդ մասին հայտնում է The Washington Post պարբերականը` հղում անելով ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգները կարող է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի նպատակով լրացուցիչ զորքեր ուղարկել Սիրիա: Այդ մասին ինչպես հայտնում է CBS News հեռուստաընկերությունը, հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելը: Գրում է Russian.rt.com-ը:
Գերեվարված ԻՊ մարտիկ Ամմար Հուսեյնը խոստովանել է, որ ահաբեկչական խմբավորմանը միանալուց ի վեր բռնաբարել է ավելի քան Իրաքի փոքրամասնությունների ներկայացուցիչ 200 կանանց, և նրա խոսքերում չկար զղջում:Քուրդ հետախուզական ղեկավարությունը Reuters լրատվական գործակալությանը թույլատրել է մուտք գործել Հուսեյնի և մեկ այլ ԻՊ գրոհայինի մոտ, որոնք երկուսն էլ գերեվարվել էին հոկտեմբերին՝ Կիրկուկ քաղաքի գրավման ժամանակ: Հուսեյնը նշել է, որ իր էմիրները, այսինքն տեղական ԻՊ հրամանատարները, նրան և այլ մարտիկների թույլատրել ...
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պղծել և ավերել են Մոսուլի հայկական եկեղեցին, վնասել քրիստոնեական սրբապատկերներն ու նշանները: Այս մասին հայտնում էhorizonweekly-ն՝ հղում անելով Hayernaysor.am կայքին.Նախքան ԻՊ-ի կողմից Մոսուլի գրավումը, Իրաքում շուրջ 15 000 հայ է բնակվել, հիմնականում` Բաղդադ, Բասրա, Քիրքուք և Մոսուլ քաղաքներում: Երբ ԻՊ-ի զինյալները 2014-ի հունիսին վերահսկողություն հաստատեցին Մոսուլում, շուրջ 60 հայ ընտանիք և այլ քրիստոնյաներ գաղթեցին դեպի Քուրդիստանի նահանգներ: ...
Այսօր առավոտյան Եգիպտոսի Սինայ թերակղզուց արձակված երկու հրթիռները պայթել են Իսրայելի հարավում :Հրթիռները հարվածել է բաց տարածքության, ինչի արդյունքում Իսրայելը խուսափել է մարդկային կորուստներից և նյութական վնասից:Դեպքը տեղի է ոնեցել այն բանից հետո, ինչ Իսլամական պետությունը հայտարարեց, որ Սինայի մասնաճյուղի իր չորս անդամները սպանվել են Իսրայելի կողմից:
Մահապարտ ահաբեկիչը հարձակում է գործել մարդաշատ սուֆիական սրբավայրի վրա հարավային Պակիստանում՝ սպանելով առնվազն 72 մարդ, որոնցից 30-ը՝ երեխաներ:Ականատեսներից մեկը նշել է, որ հարձակվողը նպատակ է ունեցել խոցել սրբավայրի կանանց համար նախատեսված թևը, այդ պատճառով զոհերի մեծ մասը կանայք և նրանց ուղեկցող երեխաներն են:Իսլամական պետությունը, որի ներկայությունը Պակիստանում օր օրի դառնում է ավելի զգալի, ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է ահաբեկչական խմբի լրատվական գործակալությունը՝ ...
Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում ծավալված մարտերի ընթացքում սպանվել է մեկ, վիրավորվել՝ երեք թուրք զինծառայողներ:
Միացյալ Նահանգները չի հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ չի ոչնչացրել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը: Գրում է Russian.rt.com-ը:
Ստամբուլի գլխավոր դատախազության՝ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բյուրոն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ 35 ահաբեկչների դեմ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության շրջանակում ցնցող մասնամասնություններ է հրապարակել:
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում իրականացված հակաահաբեկչական գործողության շրջանակներում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չորս անդամներ, որոնք խոշոր ահաբեկչություն էին նախապատրաստում: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են Գազիանթեփի նահանգապետարանից:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է իսրայելական Էյլաթ հանգստավայրի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը:Ըստ թերթի, «Իսլամական պետության» ճյուղերից մեկը հայտարարել է, որ Եգիպտոսի Սինայ թերակղզու տարածքից հրթիռ է արձակել, որոնցից միայն չորսն են հասել Իսրայելի տարածք:Իսրայելական Զինված ուժերի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգը հայտնաբերել է մի քանի հրթիռներ, ինչի ...
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առնվազն վեց աշխատակիցներ սպանվել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից՝ Աֆղանստանի հյուսիսում ձնահյուսքից տուժած գոտիներին օգնություն մատակարարելու ընթացքում:Եվս երկու աշխատակիցներ անհետ կորած են և մտավախություններ կան, որ նրանց առևանգել են: ԿԽՄԿ-ն ասել է իրենց թիմը, որ կազմված էր երեք վարորդներից և հինգ սպաներից, ուղևորվում էր Շիբերգան շրջան՝ օրերս այնտեղ տեղի ունեցած ձնահյուսքի հետևանքներից տուժածներին օգնություն ցույց տալու:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդի գտնվելու վայրը հստակելցնելու մասին: Համապատասխան հայտարարությամբ Իրաքի վարչապետը հանդես է եկել France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: