Հայերեն   English   Русский  
"ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ"
«Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ քաղաքի շրջանում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 22 զինվալ: Այս մասին հայտարարել են Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբից:
Իսլամական պետության զինյալները հինգշաբթի հրապարակել են տեսանյութ, որում երևում է, ինչպես են ողջակիզում երկու գերի թուրք զինվորներին: Տեսանյութում երկու համազգեստով տղամարդիկ պահվում են վանդակում նախքան տանջամահ արվելը:19-րոպեանոց տեսանյութը ենթադրաբար նկարահանվել է ԻՊ-ի հռչակած «Հալեպ նահանգում», Սիրիայի հյուսիսում: Խոսելով թուրքերենով, մարդասպանը վիրավորում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կոչ է անում «ոչնչացնել» Թուրքիան:Տեսանյութը հայտնվել է համացանցում այն բանից հետո, ինչ հայտնի էր ...
ԱՄՆ-ն կշարունակի Լիբիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարը այն բանից հետո, երբ կազատագրվի Սիրտ քաղաքը: Գրում է Russian.rt.com-ը:
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բեռլինում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը:Իր Ամակ լրատվական գործակալության միջոցով ԻՊ-ը հայտնել է, որ բեռնատարի վարորդը «Իսլամական պետության զինվոր էր»:Հիշեցնենք, որ երեկ Բեռլինում բեռնատարը մխրճվել էր ամբոխի մեջ, ինչի հետևանքով 12 մարդ է զոհվել, իսկ առնվազն 50-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներ ստացել: Միջադեպը տեղի է ունեցել Բեռլինի կենտրոնում՝ սուրբծննդյան շուկայում:
Բեռլինում բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ: Իրականացված ահաբեկչության հետևանքով 12 մարդ է զոհվել, իսկ առնվազն 50-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներ ստացել: Միջադեպը տեղի է ունեցել Բեռլինի կենտրոնում՝ սուրբծննդյան շուկայում: Վարորդին հաջողվել է թաքնվել դեպքի վայրից: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իսլամիստների դեմ կռվող քուրդ կնոջ՝ Ջոաննա Փալանիի համար սահմանել է 1 միլիոն դոլար գլխագին: Այս մասին գրում է Al Arabiya-ն:Մասնավորապես, կայքը գրում է, որ խմբավորման տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Դանիայից Սիրիա մեկնած ու Իսլամական պետության դեմ մարտնչող քուրդ մարտիկին սպանողը կպարգևատրվի 1 միլիոն դոլարով:
Միացյալ Նահանգները գրեթե կրկնապատկել է Իսլամական պետության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի համար սահմանված պարգևատրումը` առաջարկելով $ 25 միլիոն նրա գտնվելու վայրի վերաբերյալ ինֆորմացիայի համար: ԱՄՆ Պետդեպարտամենտի Պարգևատրում արդարության համար» ծրագիրը 2011 թ. առաջարկել $ 10 միլիոն Բաղդադիի գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար:Նրա գտնվելու ճշգրիտ վայրը հայտնի չէ: Որոշ տեղեկություններով նա կարող է լինել Մոսուլ քաղաքում կամ Իրաքի արեւմուտքում` Սիրիայի հետ սահմանին:Քուրդ պաշտոնյաները կարծում ...
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում տեղի ուենցող իրադարձությունների պատճառների մասին, որի վրա «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները կրկին հարձակումներ էին իրականացրել: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության դաշնային անվտանգության ծառայությունն ահաբեկչությունների շարք է կանխել, որոնք նախապատրաստվում էին իրականացվել Թուրքիայում գտնվող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման էմիսարի հանձնարարությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Եգիպտոսում նախորդ շաբաթների ընթացքում մեկը մյուսին հաջորդեցին ահաբեկչություններ, որոնք խլեցին բազմաթիվ մարդկանց կյանքեր: Նախ դեկտեմբերի 9-ին Գիզայի բուրգի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացավ վեց ոստիկան, իսկ դեկտեմբերի 11-ին Կահիրեի ղպտիական եկեղեցու պայթյունը հանգեցրեց 25 մարդկանց մահվան: Ավելի ուշ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ստանձնեց ղպտիական եկեղեցում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ վերջերս Սիրիայի Պալմիրա քաղաքը գրաված ահաբեկիչները հատուկ միջանցքով կարող էին մուտք գործել Իրաքի Մոսուլ քաղաքից: Գրում է Ntv.ru.-ն:
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների հարձակումը Պալմիրա քաղաքի վրա նրանց պատասխանը դարձավ Հալեպում սիրիական զորքերի առաջխաղացմանը: Գրում է Russian.ert.com-ը:
Իսլամական պետության գերությունից փախած Նադյա Մուրադը և Լամիա Ալի Բաշարը երեքշաբթի Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանում կայանալիք հանդիսավոր արարողությամբ կստանան 2016 թվականի Սախարովի անվան մրցանակը:Իսլամական պետության ստրկությունից փախնելուց հետո Իրաքի եզդի կանայք դարձան ահաբեկչական խմբի կողմից սեռական բռնությունների ենթարկված բոլոր կանանց ձայնը բարձրացնողները:
Թուրքիայում ազգային անվտանգության վարչության կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողություններ են իրականացվել
Եվրախորհրդարանի պատգամավոր Ռեյ Ֆինչը Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների հարձակումը հնագույն Պալմիրա քաղաքի վրա ահաբեկիչների վերջին հնարավորությունն է և նրանք նման կերպ փորձում են ուշադրություն շեղել: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: