Հայերեն   English   Русский  
"ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ"
Ինչպես հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով Al Ikhbariyah հեռուստաընկերությանը, Սիրիայի Հոմս նահանգի, որտեղ գտնվում է հնագույն Պալմիրա քաղաքը, նահանգապետ Թալալ Բարազին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներին հաջողվել է գրավել քաղաքը, իսկ կառավարական ուժերը նահանջել են քաղաքի ծայրամասեր: Գրում է Gazeta.ru.-ն:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի հարձակումների վերսկսումը Սիրիայի Պալմիրա քաղաքի վրա արվում է երկու նպատակով. կառավարական ուժերի ուշադրությունը Հալեպից շեղելու և վերջին շրջանի պարբերական պարտություններից հետո զինյալների մարտական ոգին բարձրացնելու նպատակով:
Associated Pres լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները վերահսկողություն են սահմանել Սիրիայի Պալմիրա քաղաքում: Գրում է Forbes.ru.-ն:
Պենտագոնի ղեկավար Էշթոն Կարտերը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ քննարկել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումից Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունների զարգացումը: Գրում է Russian.rt.com-ը:
Երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգների գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիան «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առնվազն 50 հազար ահաբեկչի է ոչնչացրել: Գրում է Russian.rt.com-ը:
WikiLeaks- ը հրապարակել է հազարավոր անձնական նամակներ՝ բարձրաստիճան թուրք նախարար Բերաթ Ալբայրաքի՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի և Իսլամական պետության պաշտոնյայի միջև, որը վերահսկում է գրավված տարածքների նավթահանքերը:
Սիրիայում շարունակվում է տարբեր երկրներ ու տարբեր աշխարհաքաղաքական շահեր ներկայացնող ուժերի միջև պայքարը թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական մակարդակներում:
Մոտ 3.000 գրոհային ինքնակամ վայր է դրել զենքերը Դամասկոսի Խան ալ- Շեյխ կոչվող արվարձանում և ընտանիքների հետ միասին ավտոբուսներով մեկնել Իդլիբ:«Տևական և տանջալից բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտական գործողությունների դադարեցման ռեժիմին գրոհայինների միանալու մասին»,-ասել է Սիրիայում գործող Հակամարտ ուժերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Լեշչենկոն:Գրոհայինները հանձնել են 500 միավոր հրաձգային զենք, դիպուկահար հրացաններ, տասնյակ 120 մմ-նոց ականանետեր:Խան ...
Թուրքիայում՝ Ստամբուլ քաղաքում, ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ: Նրան ձերբակալել է Ստամբուլի անվտանգության վարչությունը:
Իսլամական պետության լրատվամիջոցները տարածում են կառույցի նոր խոսնակ Աբու ալ-Հասան ալ-Մուհաջիրի մոտ 24 րոպե տևողությամբ ուղերձը: Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում առանձնացրել է ուղերձի հիմնական շեշտադրումները:
Իրաքի հատուկ նշանակության ուժերին հաջողվել է Նայնավա նահանգում ոչնչացնել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման նավթի նախարարին: Գրում է Russian.rt.com-ը:
Ենթադրվում է, որ Իսլամական պետությունը նպատակ ունի իրականացնել մի քանի տասնյակ ահաբեկչական գործողություններ Եվրոպայում եւ կարող է կիրառել մեքենաներ պայթեցնելու ռումբերի մարտավարությունը: Այս մասին նախազգուշացրել է ԵՄ-ի ոստիկանական գործակալությունը` Եվրոպոլը:Եվրապոլը հրապարակել է նոր զեկույց, ասելով, որ Սիրիայում և Իրաքում իր դիրքերը կորցնելուց հետո ահաբեկչական խմբավորումը գուցե փոխի իր մարտավարությունը, սակայն հաստատակամ է Մեծ Բրիտանիայի եւ ԻՊ-ի դեմ կոալիցիայի անդամ երկրների նկատմամբ ահաբեկչական ...
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Միացյալ Նահանգների Օգայո համալսարանի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Աշխարհի միակ երկիրը, որից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վախենում է, ԱՄՆ-ն կամ Անգլիան չեն, այլ Իսրայել պետությունը:Նման կարծիք է հայտնել Արևմուտքից առաջին լրագրողը, որին հաջողվել է մտնել խմբավորման տարածք ու ողջ մնալ:
Արտահանմամբ զբաղվող փոքր ձեռնարկության տնօրենը և նրա երկու գործընկերներ նոյեմբերի 17-ին բերման են ենթարկվել։ Ավելի ուշ նրանց մեղադրանք է ներկայացվել ահաբեկչությունը ֆինանսավորելու և հանցավոր խմբավորման մեջ փողերի լվացման համար։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: