Հայերեն   English   Русский  
"ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ"
ԻՊ-ի ահաբեկիչները 3000 դոլարի դիմաց Թուրքիայի տարածքով անցնում են Եվրոպա «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները Թուրքիայի տարածքով գումարի դիմաց անցնում են Եվրոպա:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում կանխել է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների գործունեությունը, որոնք պատրաստվում էին դեկտեմբերի 16-ին ահաբեկչական հարձակում իրականացնել: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիան կասկածում է, որ Մոսկվան մտադիր է դուրս բերել իր ռազմական կոնտենգենտը Սիրիայից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «վերջնական և լիակատար պարտություն» է կրել: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ մոտ ապագայում նախատեսում է երկրի արևելքում ավարտել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ջախջախմանն ուղղված գործողությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակ Բրեդ Մակգերկը հայտարարել է, որ ԻՊ-ի ահաբեկիչները Իրաքում և Սիրիայում կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 95%-ը: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման համար նոր ահաբեկիչների հավաքագրումով զբաղվող Սպիտակ այրու որդին, որին լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն ամռանը ոչնչացրել էին, հավանաբար, ողջ է: Ավելի վաղ բիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ 12-ամյա տղան մոր հետ զոհվել է ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ իրականացված ռմբակոծությունների հետևանքով: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը, բացարձակ անհիմն է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Միացյալ Նահանգները քաղարկում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ջոկատներին` ահաբեկչության դեմ պայքար նմանակեղծելով: Գրում է Gazeta.ru-ն:
Իրաքի անվտանգության ուժերը ձերբակալել են օտարերկրյա քաղաքացի հարյուրավոր կանանց, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Այս մասին հայտարարել է իրաքյան խորհրդարանի պատգամավոր Վիյան Դահիլը, գրում է ադրբեջանական «Meydan» լրատվական կայքը:
Թուրքիայում ոստիկանությունը Ստամբուլի տարբեր շրջաններում գործողություններ է անցկացրել, որոնց շրջանակներում ձերբակալություններ են գրանցվել:
Իրաքում ԻՊ անդամակցության համար ձերբակալվել են ավելի քան 500 ռուսաստանցի եւ 200 ադրբեջանցի կանայք:
Գլոբալ առումով «Իսլամական պետություն» ահաբեկչության կազմակերպության դեմ պայքարը մոտենում է իր ավարտին: Սակայն սրանով Մերձավոր Արևելքում խնդիրները չեն լուծվում:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ Բաղդադին ներկայումս Սիրիայում է գտնվում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: