Հայերեն   English   Русский  
"ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ"
Մեծ Բրիտանիայի նախկին զինվոր, ով քրդական ուժերի կազմում Սիրիայում մասնակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերին, ահաբեկչության մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել է: Այս մասին հաղորդում է «Independent»-ը:
Անվտանգության և տեղեկատվության եվրոպական վարչության (DESI) գլխավոր քարտուղար, Մարդու իրավունքների միջազգային հանձնաժողովի (IHRC)` Մերձավոր Արևելքի հարցերով հանձնակատար Հայսամ Աբու Սաիդը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետևորդներ կան գրեթե 30 երկրներում, այդ թվում նաև՝ Ադրբեջանում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հագգին» լրատվական կայքը` հղում կատարելով արաբական ԶԼՄ-ներին:
Սիրիական բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել է հնագույն Ռասաֆա քաղաքը, փոխանցում է Rosbalt-ը:
Թուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4 հազար 128 քաղաքացիների մուտք գործել երկրի տարածք` կասկածելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը մասնակցություն ունենալու մեջ:
Հակաահաբեկչական պայքարը «Իսլամական պետության» դեմ Մոսուլում ավարտված է կամ մոտ է ավարտին:
Իրաքցի զինվորականները շարունակվող մարտերի, ինչպես նաև Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թողած ականների պատճառով ուրբաթ օրը լրագրողների համար փակել են Մոսուլի արևմտյան հատվածը:
Բուլղարական թերթի կատարած փաստաթղթերի գաղտնազերծումը, որն ի հայտ է բերել Բաքվից կատարված զենքի անօրինական վաճառքի մասին տեղեկություններ, շեշտակիորեն ընդգծում էր Բաքվի օժանդակությունը տարբեր երկիրներում գործող ահաբեկչական խմբերի:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ երկրի զորքերը «մեծ հաղթանակ» են գրանցել Մոսուլում` պարտության մատնելով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներին: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներին միացած բրիտանուհի Սալլի Ջոնսը, որը հայտնի է «Սպիտակ այրի» անունով, ցանկանում է հայրենիք վերադառնալ, սակայն ահաբեկիչները նրան թույլ չեն տալիս: Գրում է Vesti.ru-ն:
Համացանցում հայտնված լուսանկարները, որոնցում ենթադրաբար պատկերված է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին, հրապարակել են իրանական լրատվամիջոցները: Գրում է Vesti.ru-ն:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը հայտարարել է, որ Սիրիայի Ռաքքա քաղաքում կարող է մինչև 100 հազար խաղաղ բնակիչ գտնվել, որոնք «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչների և ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող արևմտյան կաոլիցիայից աջակցություն ստացող զորքերի միջև զինված հակամարտության պատճառով թակարդի մեջ են հայտնվել: Գրում է Russian.rt.com-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «դրախտի անձնագրեր» է բաժանում իր անդամներին՝ այդ կերպ խրախուսելով մահապարտներին:
Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին հայտարարել է, որ այն փաստը, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ոչնչացնում են Մոսուլը, հուշում է այն մասին, որ ահաբեկիչները ընդունում են իրենց պարտությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի խորհրդական Համիդ Ռեզա Մոգադամ Ֆարը Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Թեհրանը ապացույցներ կներկայացնի, որ ԱՄՆ-ն անմիջական աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: