Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը հայտնել է այն ամերիկացի օդաչուի անունը, որը զոհվել է Ուկրաինայում Су-27 կործանիչի վթարի հետևանքով: Երկրորդ օդաչուն, պարզվում է, փոխգնդապետ Սեթ Ներինգն է («Ջետրո»): Բարունի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ներինգն իր կյանքը տվեց՝ ծառայելով նահանգին և պետությանը: Ի հիշատակ Ներինգի Կալիֆոռնիայի Օրենսդիր ժողովի շենքի վրա դրոշները կխոնարհվեն: