Հայերեն   English   Русский  
Ռուս-ուկրաինական հակամարտություն
Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը 2014 թ. «տեսականորեն կարող էր վերադառնալ իր պարտականությունների կատարմանն» այն դեպքում, եթե վերադառնար երկիր: РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ Յացենյուկը հանդես է եկել դատարանում: Գրում է Gazeta.ru-ն:
УНН լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին խոստանում է շարունակել հացադուլը, եթե դատարանն իր համար որպես խափանման միջոց ընտրի կալանքի տակ պահելը: Գրում է Russian.rt.com-ը:
«Батькивщина» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին ազատ արձակել Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին և դադարել պետությունը խայտառակել ամբողջ աշխարհի առաջ: Գրում է Gazeta.ru-ն:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով նրա փաստաբան Ռուսլան Չերնոլյուցկիի հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլու շուրջ ստեղծված իրավիճակը միջազգային ուշադրության արժանի չէ: Այդ մասին Պորոշենկոն հայտարարել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ: Գրում է Russian.rt.com-ը:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հրաժարվել է հարցաքննության ներկայանալ: Այդ մասին հայտնել է «Նոր ուժերի» շարժման մամուլի քարտուղար Մարիանա Պոչտարը: Գրում է Russian.rt.com-ը:
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը (ՍԾՏՀ ԽՎ) Կիևում ընդունել է հայկական պատվիրակությունից գաղտնի մշակված հակահայկական բանաձևը:
Ուկրաինան երբեք չի հրաժարվի Դոնբասի և Ղրիմի տարածքներից: Համապատասխան հայտարարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Կիևում կայացած Ազգային փորձագետների համաժողովի ժամանակ: Գրում է Russian.rt..com-ը:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Ուկրաինայի հարցով հատուկ պատվիրակ Կուրտ Ուոլքերը հայտարարել է , որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որպեսզի Կիևը «վերադարձնի իր տարածքը»: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունը երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին: Նա այդ մասին գրել է թվիթերում Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ունեցած հանդիպումից հետո: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ իր երկիրը 20 տարիների ընթացքում «հաջողությամբ հաստատում է իր դիրքերը որպես տիեզերական գերտերություն»: Այս մասին գրառում Պորոշենկոն կատարել է ֆեյսբուքյան իր էջում: Գրում է Gazeta.ru-ն:
Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն կարծում է, որ Ուկրաինայում իրավիճակի բարելավման հնարավորություն կառաջանա գործող իշխանության տապալումից հետո: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու` Ալեքսանդրի մոտ իրականացված խուզարկության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները երկու թուր են բռանագրավել: Այդ մասին հայտնում է «Украинские новости» պորտալը` հղում անելով իր աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի խորհրդարանը նոյեմբերի 7-ին հրաժարվել Է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին հեռացնել զբաղեցրած պաշտոնից. որոշման համապատասխան նախագիծը պաշտպանել Է միայն 31 խորհրդական՝ անհրաժեշտ առնվազն 226 ձայնի դեպքում:
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի որդին` Ալեքսանդրը, որը կասկածվում է պետական միջոցների յուրացման մեջ, կարծում է, որ իր դեմ գործը հոր վրա քաղաքական ճնշման փորձ է: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: