Ուկրաինական «Вести» պարբերականը հայտնել է, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից: Պարբերականը այդ մասին հայտնում է՝ հղում կատարելով պատգամավոր Իգոր Մոսիյչուկին: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ երկրում արտահերթ ընտրություններ չեն անցկացվի, այլ դրանք օրենսդրության համաձայն` 2019թ. կկազմակերպվեն: Գրում է Russian.rt.com-ը:
Դոնեցկի մարզի Կոնստանտինովսկի շրջանում ավտոքեմենայի պայթյունի հետևանքով զոհվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության գնդապետ Յուրի Վոզնիյը: Գրում է Russian.rt.com-ը:
Հաքերային հարձակման պատճառով ներկայումս Կիևի մետրոյում ուղեվարձի համար բանկային քարտերով հնարավոր չէ վճարել: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Կիևի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը: Գրում է Vesti.ru-ն:
Սոցիալական ցանցերում Պյոտր Պորոշենկոյի` մեծ ոգևորությամբ ներկայացրած հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ ընդամենը կես ժամ է տևել` առանց որևէ հստակ որոշումների: Գրում է Vesti.ru-ն:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում ՝ պատրաստվելով հունիսի 15-25-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինացիների համար Եվրոպական միության առանց վիզային ռեժիմի սահմանումը պատմական օր է անվանել ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Եվրոպայի համար: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրոպական միության հետ առանց վիզային ռեժիմի սահմանումը վերջնականորեն ձևակերպեց Ռուսական կայսրության հետ իրենց ամուսնալուծությունը:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր կայանալիք եվրատեսիլյան փորձի ընթացքում իրենց գնահատականները կտան մրցույթի ժյուրիի անդամները, իսկ վաղը` մայիսի 9-ին, նաև հեռուստադիտողները:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց, կանանց եւ երիտասարդական հավաքականներն այսօր մեկնեցին Ուկրաինա՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը մայիսի մեկին եվրատեսիլյան բեմում ունեցել է իր առաջին փորձը, որը շատ հաջող է ստացվել: