Հայերեն   English   Русский  
Ռուս-ուկրաինական հակամարտություն
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Ղրիմը Ռուսաստանի կազմում ընդգրկելու կապակցությամբ սահմանված պատժամիջոցները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ թերակղզին չփոխանցվի Ուկրաինայի վերահսկողությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Հարգելի գործընկերներ,Անկեղծ ասած, երբ սկսեցի ծանոթանալ Վլադիմիր Արիևի զեկույցին, որը շատ ակտուալ թեմա է բարձրացնում՝ լրագրողներիև ԶԼՄ-ներիազատությանդեմ հարձակումները Եվրոպայում, հույս ունեի, որ գործ ենք ունենալու անաչառ գնահատականների հետ։
Վրաստանի նախկին նախագահ, ինչպես նաև Օդեսայի նախկին նահանգապես Միխայիլ Սահակաշիլուն նկատել են Նյու Յորքի օդանավակայանում` տարօրինակ հագուստով: Նրա հագին եղել է ակնհայտ փոքր չափսի վերնազգեստ, ինչից նրա փորի կեսը բաց է եղել։
Սուրբ ծննդյան տոներին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի անունից որպես ֆինանսական օգնություն Ուկրաինա կուղարկվի մոտավորապես 6 միլիոն եվրո գումար: Այդ գումարը մասնավորապես կհատկացվի Դոնեցկին և Լուգանսկին, ինչպես նաև Խարկով և Դնեպր քաղաքաներին, այս մասին ասվում է Սուրբ գահի պաշտոնական կայքում:
Ուկրաինական Խարկով քաղաքում հարձակվել են ադրբեջանցիներին պատկանող օբյեկտի վրա: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին:
Եվրոպական միության սահմանած հակառուսական պատժամիջոցների մեղմացում հնարավոր չէ իրականացնել Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի իրականացման գործընթացքում էական առաջընթացի բացակայության պատճառով: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրամիությունը ազատ վիզային ռեժիմ է սահմանել 50 միլիոն ուկրաինացիների և վրացիների համար:Պաշտոնյաները ասել է, որ գործարքը էր եզրափակել է ԵՄ-Վրաստան և ԵՄ-Ուկրաինա բանակցությունները, որոնք արդեն ձգվում են տևական ժամանակ:Քայլն ավելի է սերտացնում հետսովետական երկու երկրների հարաբերությունները Եվրոպայի հետ:
Կիևում 20-ամյա կինն իր երկու երեխաներին 9 օրով միայնակ է թողել տանը։ 1 տարեկան երեխան մահացել է, իսկ 2 տարեկան աղջիկը մահվան շեմին է:Քննիչները պարզել են, որ կինն իր երեխաներին 9 օր թողնելով տանը՝ ժամանակ էր անցկացրել սիրեկանի հետ: Տուն վերադառնալուց նա գտել էր տղային մահացած, իսկ աղջկան՝ անգիտակից վիճակում:Բժիշկներն այժմ պայքարում են երեխայի կյանքի համար:Կինը ձերբակալվել է, նրան սպառնում է 8 տարվա ազատազրկում:
Հարցազրույց Կիևի հայ համայնքի ղեկավար, Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Նորիկ Գևորգյանի հետ:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ 2013թ. ցույցերը ցրելու նպատակով զենք կիրառելու կարգադրություն չի տվել: Համապատասխան հայտարարությամբ Յանուկովիչը հանդես է եկել տեսահարցաքննության ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը Ուկրաինայում անցկացնելու փաստը վտանգի տակ է՝ կապված ընթացակարգով սահմանված ուշացումների հետ:
Ուկրաինայի գերագույն ռադայի հաշտեցման խորհրդի նիստի ժամանակ հերթական անգամ ծեծկռտուք է բռնկվել, այս անգամ` «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության համանախագահ Յուրի Բոյկոյի և Ռադիկալ կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյի միջև:Լյաշկոն մեղադրել է Բոյկոյին հրահանգներ ստանալու նպատակով Մոսկվա այցելությունների համար և խնդրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը զբաղվել այդ հարցով: Այս հայտարարությունից հետո Բոյկոն բռունցքներով հարձակվել է Լյաշկոյի վրա:
Նոյեմբերի 12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պավլո Կլիմկինի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուկրաինական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը 2015թ. մայիսից զբաղեցնում է Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը, հայտարարել է իր հրաժարականի մասին: Սահակաշվիլին հայտարարել է նաև կոռուպցիայի դեմ պայքարը մինչև «լիակատար հաղթանակ» շարունակելու իր մտադրության մասին: Գրում է Rbc.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: