Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուլիսի 13-14- ին պաշտոնական այցով կգտնվի Բաքվում: Այդ օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում կանցկացվի Ադրբեջանի և Ուկրաինայի Նախագահների խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը` հղում կատարելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը: