«Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում այս տարի «1944» երգով հաղթած Ուկրաինայի ներկայացուցիչ ջազային և օպերային երգչուհի Ջամալան (իսկական անունը` Սուսաննա Ջամալադինովա) այս տարվա ապրիլին բացառիկ հարցազրույց էր տվել «168 ժամ» թերթին: Հիշեցնենք, որ նրա երգը պարունակում է հստակ ուղերձներ՝ ուղղված Ռուսաստանին: Երգչուհու մայրը հայ քրիստոնյա է, իսկ հայրը՝ մուսուլման թաթար: Հարցազրույցներից մեկում նա նշում է, որ իրենց ընտանիքում կրոնական անհանդուրժողականություն չկա, իսկ ինքը հարում է իսլամին: