Հայերեն   English   Русский  
Ռուս-ուկրաինական հակամարտություն
Հինգշաբթի օրը Ուկրաինայի խորհրդարանի քվեարկության արդյունքում Գերագույն ռադայի նախագահ Վոլոդիմիր Գրոյսմանը նշանակվել է երկրի վարչապետ: Այժմ Գրոյսմանը կարող է նոր կառավարություն կազմել, ինչը կլինի երկրի կառավարման համակարգում ամենամեծ փոփոխությունը 2014թ.-ից հետո:
Կիեւում տեղի է ունեցել միասեռականների առաջին հարսանեկան արարողությունը: Այդ մասին հաղորդում է «Ուկրաինայի ազգային ԼԳԲՏ պորտալը»:
Կիրակի օրը տեղի ունեցած հեռուստատեսային ուղերցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու որոշման մասին:
Ֆրանսիան և Գերմանիան մտադիր են շարունակել ԵՄ-ի և Թուրքիայի միջև ասոցացման համաձայնագրի կնքմանն ուղղված քայլերը, անկախ այն բանից, որ Նիդերլանդների քաղաքացիները դեմ են քվեարկել պայմանագրին:
Թուրքիայի և Ուկրաինայի Ռազմածովային ուժերը համատեղ զորվարժություններ են անցկացրել Սև ծովում: Այս մասին հայտնում են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ին և ԵՄ-ին կոչ է արել միանալ Կիևի կողմից սահմանված «Սավչենկոյի ցուցակի» պատժամիջոցներին: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի դատարանը ուկրաինացի օդաչու Նադյա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել ռուս երկու լրագրողների սպանության մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին:
Կիրակի օրը Կիևում տեղի ունեցած ցույցի ժամանակ ուկրաինացի զայրացած ցուցարարները քարեր և ձվեր են նետել Ռուսաստանի դեպսանատան ուղղությամբ: Euronews-ի հաղորդմամբ նրանք Ռուսաստանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել նախկին ռազմական օդաչու և խորհրդարանի անդամ Նադյա Սավչենկոյին, ով ներկայումս կալանավորված է Մոսկվայում:
Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիայի կառավարության հետ համաձայնագրին՝ Ուկրաինայի զինված ուժերին 809,7 հազար դոլար արժողությամբ հագուստ և սարքավորում փոխանցելու վերաբերյալ: Կառավարության համապատասխան հրամանագիրը հրապարակվել է կառույցի պաշտոնական կայքում, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:
Փարիզում ընթացքող բանակցությունների ժամանակ կողմերին չի հաջողվել որևէ առաջընթաց գրանցել Մինսկի խաղաղության համաձայնագրի կիրառման հարցում: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Ուկրաինական ICTV հեռուստաընկերության լրագրող Քրիստինա Սուվորինան հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի որդու՝ Ալեքսանդր Ավակովի կողմից իր հասցեին հնչած սպառնալիքների մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ չի հետևի պետական աշխատակիցների համար ավելի վաղ Ուկրաինայի կառավարության կողմից ընդունված էթիկական վարքագծի ստանդարտներին:
Պաշտոնանկ արված Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մտադիր է հայրենիք վերադառնալ և կրկին զբաղեցնել իր պաշտոնը: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինական "Треті півні" արվեստի ստուդիան վերջերս ներկայացրել է նախագիծ` նվիրված ուկրաինուհիներին: Ֆոտոնախագծի բոլոր լուսանկարներում պատկերված են տարբեր տարիքի կանայք ազգային հագուստով: Անհավատալիորեն գեղեցիկ և էմոցիոնալ կերպարները և էթնիկ աքսեսուարների առատությունն առաջին հայացքից գրավում է դիտողին և ակամա ցանկություն առաջացնում դիտելու ողջ շարքը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմը ժամանակի ընթացքում նվազ կայուն է դառնում: Գրում է Gazeta.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: