Հայերեն   English   Русский  
Ռուս-ուկրաինական հակամարտություն
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նյուլանդը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ Ուկրաինայի հակամարտության հարցերի շուրջ որևէ զիջման մասին չի պայմանավորվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ՌԴ-ի դիրքորոշման փոփոխման դիմաց: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով իրական բարեփոխումներ իրականացնել, որոնք կենսական նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման համար: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել Դոնբասում ճգնաժամի խորացման դեպքում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ սահմանել: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կարծիքով` իր երկրին 6-7 տարի անհրաժեշտ կլինի բարեփոխումների անցկացման համար, որից հետո կարելի կլինի երկրում հանրաքվե անցկացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:
Չեռնոբիլի ավերված ատոմակայանի արգելված գոտու մի մեծ հատվածում հրդեհ է տարածվել:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Հյուսիսատլանտյան դաշինքն ի վիճակի չէ լուծել Ուկրաինայում առկա բոլոր խնդիրները: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Գրում է Russian.rt.com-ը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ուկրաինայի Խարկով քաղաքից հեռախոսային ահաբեկիչների Dillinger team խումբը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար Սամվել Կարապետյանին ֆինանսական պահանջներ է առաջադրել:
Եվրոպական Միությունը պետք է ճնշում գործադրի ուկրինական իշխանությունների վրա Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման համար: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Բելգիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Դիդյե Ռեյնդերսը: Գրում է Russian.rt.com-ը:
Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավար Դիդյե Ռեյնդերսը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` եվրոպական կողմը սխալներ գործեց արևելյան գործընկերների հետ մերձեցման քաղաքականության մեջ, երբ շատ երկրներ Ուկրաինային ուղղակիորեն ԵՄ-ի և ՌԴ-ի միջև ընտրության կատարելու առջև կանգնեցրեցին: Գրում է Russian.rt.com-ը:
Իտալիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ արևմտյան երկրներին անհրաժեշտ է Ռուսաստանին վստահեցնել, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումն իրատեսական հեռանկար չէ, ինչպես նաև կոչ է արել ուշադրության արժանացնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ ՌԴ-ն ագրեսիվ մտադրություններ չունի: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի Դոնեցկի մարզում անհայտ անձինք սպանել են ադրբեջանցի գործարարին և վիրավորել մեկ ուրիշին:Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, անցյալ շաբաթվա վերջում Դոնեցկ քաղաքի ծայրամասում կրակել են 42-ամյա գործարար, Ուկրաինայի քաղաքացի Թալըբ Թագիևի ավտոմեքենայի ուղղությամբ, որի արդյունքում գործարարը սպանվել է:
Չորեքշաբթի օրը Արևելյան Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի շրջակայքում հրետանային մարտեր են գրանցվել, որը դիտորդները բնորոշում են հրադադարի ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ մարտերից մեկը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Եվրոպական Միության վերջին տվյալները վկայում են Ուկրաինայի տարածքը լքելու և Եվրոպայի երկրներում ապաստան ստանալու ցանկություն ունեցող ուկրաինացիների ահռելի քանակի մասին: Գրում է Vesti.ru-ն:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել, իսկ տարբեր բարձրաստիճան քաղաքական գործիչներ հայտնել են, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն մտադիր է Սահակաշվիլիին Օդեսայի մարզի նահնգապետ նշանակել: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իշխանության գալու առաջին տարում հարստացել է ավելի քան 8 անգամ: "Россия 24" հեռուստաընկերության փոխանցմամբ` եթե 2013թ. Պորոշենկոն իր եկամուտները 51 միլիոն գրիվնա (2 միլիոն դոլար) էր հայտարարել, ապա 2014թ. նա 369 միլիոն գրիվնա է վաստակել (ավելի քան 17 միլիոն դոլար): Գրում է Vesti.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: