Հայերեն   English   Русский  
Ռուս-ուկրաինական հակամարտություն
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մերժել է արտահանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին` հայտարարելով, որ նրան հետապնդում են քաղաքական դրդապատճառներով: Համապատասխան հայտարարությունը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում: Գրում է Russian.rt.com-ը:
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ իրենք նախատեսում են վարժեցնել ուկրաինական բանակի 50 հրամանատարների՝ միանալով Ուկրաինայի պաշտպանական կարողությունները բարձրացնելուն միտված ՆԱՏՕ-ի ջանքերին:Նախարարությունից հայտնել են, որ վարժանքները տեղի կունենան հունիսին, սեպտեմբերին և հոկտեմբերին Լեհաստանում:
Forbes ամսագրի կողմից հրապարակվել է Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշը: Ուկրաինայի նախագահի կարողությունը ներկայումս 750 միլիոն դոլար է գնահատվում և նա զբաղեցնում է վարկանիշի 8-րդ հորիզոնականը: Գրում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայում ստեղծված իրավիճակի քաղաքական կարգավորման գործընթացը կարելի է վերականգնել, սակայն Կիևը փորձեր է ձեռնարկում իրավիճակի կարգավորմանն ուղղված տեղաշարժը սառեցնելու ուղղությամբ: Գրում է Russian.rt.com-ը:
Այսօր Փարիզում կրկին տեղի կունենա "նորմանդական քառյակի" քաղաքական տնօրենների մակարդակով հերթական հանդիպումը, որին կմասնակցեն Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները: Գրում է Russian.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կարծիքով` Վաշինգտոնը վաղուց է ցանկանում սեպ խրել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև: Գրում է Russian.rt.com.-ը:
Դոնբասում առաջացած ներկայիս ճգնաժամը Ուկրաինայի գործերում Արևմուտքի երկրների անմիջական միջամտության արդյուքն է հանդիսանում: Համապատասխան հաղորդագրություն տարածվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որի տեքստի համաձայն` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կոչ է արվում զինամթերք տրամադրել Ուկրաինային: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Ուկրաինա կատարած այցի շրջանակներում հանդիպել է նախագահ Պետր Պորոշենկոյի հետ: Հանդիպման ընթացքում երկու նախագահները քննարկել են թուրք-ուկրաինական հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգության խնդիրները՝ այդ թվում նաև ուկրաինական ճգնաժամը: 3,5 ժամվա առանձնազրույցից հետո, Թուրքիայի նախագահը խոսել է ձեռք բերված համաձայնությունների մասին:
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորել կարելի է Մինսկի համաձայնությունների լիակատար իրագործմամբ, այլ ոչ թե լավ ընթրիքով: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Գրում է Russian.rt.com-ը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մարտի 20-ին պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա:
Ուկրաինական УНН լրատվական գործակալության փոխանցմամբ` Կանադայի իշխանությունները կշարունակեն Ուկրաինային ոչ մահացու զենք տրամադրել: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես եկել է Կանադայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնը: Գրում է Russian.rt.com-ը:
«Հարգելի գործընկերներ,Վերջին շրջանում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները ու դրա արդյունքում առաջացած գերլարվածությունը հանգեցրել են բարդ եւ վտանգավոր իրավիճակի, որի շուտափույթ կարգավորումը բխում է բոլորիս շահերից:Առաջացած վակուումի պայմաններում միջազգային հանրությունը պարտավոր է ամեն ինչ անել` առկա հին ու դեռեւս չլուծված հակամարտություններին նորերի ավելացումը կանխելու, միջազգային հարաբերություններում առաջացած անկայուն մթնոլորտի թեժացումը նվազեցնելու համար:
Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Վրաստանի ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն դեմ չէ քաղաքական ապաստան ստանալ Ուկրաինայում: Այսօր համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Կիևում կայացած մամլո ասուլիսի ընթացքում: Գրում է Vesti.ru.-ն:
Ուկրաինայի արևելքում ծագած հակամարտությունը ներառված չէ ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտում՝ չնայած միջազգային իրավունքի խախտման դեպքերի առկայությանը: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ Sky News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հանդես է եկել ՆԱՏՕ- գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: