Հայերեն   English   Русский  
Ռուս-ուկրաինական հակամարտություն
Ukrinform լրատվական գործակալության տեղեկություններով՝ Դոնեցկի շրջանի Զասյադկո հանքում մեթանի պայթյունի հետևանքով առնվազն 32 հանքափոր է զոհվել:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գործակալության հրապարակած տեղեկությունների համաձայն՝ արևելյան Ուկրաինայում 2014թ-ի ապրիլից ի վեր 6,000 մարդ է զոհվել:
Մարտի 6-ին Բեռլինում Ուկրաինայի հարցով "նորմանդական քառյակի" ֆորմատով հերթական բանակցությունները տեղի կունենան: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին: Գրում է Gazeta.ru-ն:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայում շարունակվող լարվածությունը բարձր մակարդակով քննարկելու համար կհանդիպի ռուսաստանցի իր գործընկերոջ հետ: Ամերիկան կոչ է անում նաև մինչև վերջ հետաքննել Մոսկվայում ընդդիմության առաջատար գործիչ` Բորիս Նեմցովի սպանությունը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ հանրապետական Մեք Թորնբերրին և դեմոկրատ Ադամ Սմիթն իրենց գործընկերների դիտարկմանը օրինագիծ են ներկայացրել, որի համաձայն Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերում է ենթադրվում: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեն, հենվելով Դաշնային վիճակագրական գերատեսչության տվյալների վրա, հաղորդում է, որ Արևելյան Եվրոպայում Գերմանիայի առևտրային գործընկերներից 2014թ. վարկանիշն ընկել է մեկ հորիզոնականով` իր երկրորդ հորիզոնականը զիջելով Չեխիային: Գրում է Bfm.ru-ն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Ուկրաինայի այն պնդումը, որը իրենք հետ չեն քաշի ծանր սպառազինությունը, քանի դեռ անջատողականները ամբողջովին հրադադար չեն պահպանել:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ “Եվրոպայում երեք համաշխարհային պատերազմներում` ներառյալ սառը պատերազմը, հաղթանակ տարած ԱՄՆ-ն պետք է անհապաղ զինի Ուկրաինային` հակառակ դեպքում ռուսական տանկերը շուտով մուտք կգործեն Եվրոպա:
Հազարավոր մարդկանց կյանքեր խլած Ուկրաինական հակարտության ընթացքում երկու կողմերն էլ մշտապես խախտում են պատերազմ վարելու կանոնները, որին վերաբերվում է անկանոն հարվածների համար խիտ բնակեցված շրջանների կիրառումը:
Եվրոպական Միության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԵՄ-ի և ՄԱԿ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող ԵԱՀԿ-ի մոնիթորինգային առաքելության և Մինսկի համաձայնագրերի իրագործման համակարգումը: Գրում է Russian.rt.com-ը:
Փարիզում ավարտվել է Ուկրաինայում ճգնաժամի կարգավորմանն ուղղված "նորմանդական քառյակի" երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների մակարդակով անցկացված հանդիպումը: Խորհրդակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ուկրաինայի հետ պատերազմը աղետալի կլինի, սակայն դա հավանաբար երբեք տեղի չի ունենա:Պուտինը վստահ է, որ իրավիճակը կկայունանա, եթե Մինսկի համաձայնագիրը կիրառվի:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության կողմից փետրվարի 16-ից սկսած Ուկրաինայի ներքին տեղահանվածների մասին տեղեկություններ են հրապարակվել: Գրում է Vesti.ru-ն:
Ուկրաինական “5-րդ” հեռուստաընկերության եթերում Ուկրաինայի գերիների փոխանակման կենտրոնի ներկայացուցիչ Յուրի Տանդիտը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` Հռոմի Ֆրանցիսկոս պապը համաձայնվել է Ուկրաինա այցելել: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացել է վերադառնալ Ուկրաինա հենց նման հնարավորություն ընձեռնվի, որպեսզի թեթևացնի ուկրաինացի ժողովրդի կյանքը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: