РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ցանկացած պետություն, որը չհարգի Մինսկում ձեռք բերված համաձայնագրերը, կընկնի պատժամիջոցների ներքո: Գրում է Gazeta.ru-ն:
Փետրվարի 19-ին Դոնեցկ է ժամանել ՄԱԿ-ի կողմից Դոնբասի բնակչությանը տրամադրված մարդասիրական օգնությունը: Այն Դոնբասի բնակչությանը 62 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել, որում ներառված են տաք հագուստներ, խմելու ջուր, ինչպես նաև դեղորայք:
ԵԱՀԿ-ի նախագահ Իվիցա Դաչիչը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է հակամարտության կարգավորման գործընթացում անմիջական մասնակցություն ունեցող կազմակերպպության ներկայացուցիչների հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր կարգադրել է աջակցություն ցուցաբերել Դեբալցևոյի բնակիչներին և հակամարտության գոտում այլ բնակեցված շրջաններին, որտեղ դժվարին մարդասիրական իրավիճակ է ստեղծվել: Գրում է Vesti.ru.-ն:
Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ինքը և Գերմանիայի
կանցլեր Անգելա Մերկելը խոսել են Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հետ Դեբալցևոյում
հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ցանկանում է Եվրոպայում խաղաղության հաստատման համար համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ, սակայն չի կարող ներել Մոսկվայի գործողությունները Ուկրաինայի նկատմամբ: Գրում է Novostink.ru-ն:
Փետրվարի 12-ին Մինսկում 16 ժամ տևած բանակցությունների արդյունքում Նորմանդական քառյակի` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարներին հաջողվեց պայմանավորվել և Ուկրաինայի արևելքում հրադադար հաստատելու մասին պայմանագիր ստորագրել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտության բոլոր կողմերին անվերապահորեն հետևել հայտարարված հրադադարին և ողջունել է Դոնբասում հայտարարված հրադադարը: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրոպական երկրները պատրաստ են մեղացնել կամ ամբողջովին հրաժարվել Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներից, երբ ապացույցներ ունենան, որ այն ամեն ինչ անում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որին նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն խորհրդական է նշանակել, հայտարարել է, որ մտադիր է համակարգել Կիևին զինամթերք տրամադրելու հարցը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հրադադարի վերաբերյալ հրահանգ է ստորագրել: Գրում է Gazeta.ru-ն: