Ռուսաստանի Դաշնությունը Մակ-ի Անվտանգության Խորհուրդ ուկրաինական հակամարտությանն ուղղված, փետրվարի 12-ին Մինսկում համաձայնեցված և ընդունված բանաձևի նախագիծ է ներկայացրել: Գրել է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ինքնահռչակ Դոնեցկի ազգային հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` ուկրաինացի ուժայինները դեռևս պատրաստակամություն չեն ցուցադրում Մինսկում կայացած "նորմանդական քառյակի" առաջնորդների կողմից հրադադրաի շուրջ ձեռք բերված համաձայնությունները կատարելու վերաբերյալ: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` նորմանդական քառյակի առաջնորդները մտադիր են շարունակել շփումները և Կրեմլում մոտակա օրերին ակնկալում է հեռախոսազանգերի համաձայնեցում: Գրում է Russian.rt.com-ը:
16 ժամ շարունակ տևած բանակցություններից հետո մամլո ասուլիսի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն` “նորմանդական ֆորմատով” Մինսկում անցկացված բանակցությունների ընթացքում հաջողվել է պայամանվորվել գլխավորի մասին: Գրում է Korrespondent.net-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Մինսկի բանակցություններում Ռուսաստանի կողմից ներկայացված “անընդունելի” պայմանների մասին:
"Նորմանդական" ֆորմատով Ռուսասատնի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդների մասնակցությամբ գրեթե 16 ժամ տևած բանակցություններն ավարտված են:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն լքել է Դոնբասում տիրող իրավիճակի կարգավորման ուղղված “նորմանդական քառյակի” առաջնորդների կողմից բանակցությունների անցկացման դահլիճը:
Ավելի քան 12 ժամ է, ինչ ընթանում է նորմանդական քառյակի մինսկյան բանակցությունները: Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները ընդհատել են իրենց շփումը միայն մեկ անգամ` համատեղ լուսանկարվելու համար: Հանդիպումն ընթանում է փակ ռեժիմով:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կից միջազգային հարցերով խորհրդականների խորհրդի նախագահի պաշտոնում է նշանակվել: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Դոնբասում հակամարտության սրման դեպքում Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են երկրի ողջ տարածքում ռազմական իրադրություն մտցնել:
Եվրոպական Միության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները դեռևս չեն քննարկել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների խստացման հարցը, սակայն դա կարող է ըստ իրավիճակի հաջորդ քայլ դառնալ: Գրում է Russian.rt.com.-ը:
«РИА Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Բեռլինում կայացել է այսպես կոչված "նորմանդական քառյակի" ներկայացուցիչների հանդիպումը, որոնք հավաքվել էին Գերմանիայи մայրաքաղաքում Մինսկում կայանալիք Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորմանն ուղղված գագաթնաժողովը քննարկելու նպատակով: Գրում է Novostink.ru.-ն:
Եվրոպական միությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել նոր պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի և Ուկրաինայի անջատողականների վրա և սպասել այս շաբաթվա ընթացքում կայանալիք խաղաղ բանակցությունների արդյունքներին:
Արևելյան Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի քիմիական ապրանքների գործարանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել:Հարձակումը տեղի է ունեցել կիրակի օրը: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև հարակից մի քանի կառույցներ՝ ներառյալ բնակելի շենքեր, սակայն զոհեր չեն գրանցվել: