Ինքնահռչակ Դոնեցիկի Ազգային Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Պուրգինը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի այցերը Կիև, այնուհետև Մոսկվա Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի ավարտի հույսեր են ներշնչում: Գրում է Russian.rt.com-ը: