Ուկրաինայում` Լուգանսկում, զինյալ անձինք հարձակվել են այնտեղ բնակվող ադրբեջանցիների, նրանց պատկանող առևտրային օբյեկտների ու ռեստորանների վրա:Ինչպես տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը՝ հղում կատարելով Լուգանսկի շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավար Թեբրիզ Ռասուլովին, անցյալ շաբաթ զինյալները հարձակվել են իրեն պատկանող առևտրային կետի վրա, ավերել այն, վիրավորել են աշխատակիցներին և տարել գույքը: