Հայերեն   English   Русский  
Ռուս-ուկրաինական հակամարտություն
Ուկրաինայի կառավարության զորքերը և Լուգանսկի շրջանի անջատողականները համաձայնության են եկել նոր հրադադարի պայմանագրի շուրջ:
Դոնեցկում 150 դպրոցներից 50-ն անցել է ուսուցման հեռակառավարվող ձևին: Դրա մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը` Դոնեցկի քաղաքային ադմինիստրացիայի կրթության վարչության պետ Անդրեյ Ուդովենկոյին հղում անելով:
Ուկրաինայի Էներգետիկայի ու ածխարդյունաբերության նախարարությունը նոյեմբերի 28-ից կասեցնում է երկրի հարավ-արևելքում տեղակայված 252 ձեռնարկությունների ու հիմնարկների աշխատանքը:
Երեկ՝ Ուկրաինայի Չերնիգով քաղաքում նորվեգիական “Մարդու իրավունքների տուն” հիմնադրամի ներկայացուցչության բացման ընթացքում, կայացել է Ադրբեջանի ձերբակալված իրավապաշտպանների հետ համերաշխության ակցիա:
Նոյեմբեր 21-ին Ուկրաինայում նշում էին «Մայդանի» միամյակը: Հատկանշական է, որ այդ տարեդարձը Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ստիպված էր դիմավորել դժգոհությունների, իր հրաժարականի պահանջի ու ներքաղաքական նոր խմորումների պայմաններում: Պորոշենկոյից ավելի շատ դժգոհ են, ռուսների ասած, «մախնոյականների»` «Աջ սեկտորի» ֆաշիստական խմբավորման ներկայացուցիչները, որոնք միշտ էլ տարբեր առիթներով դժգոհել են «Մայդանից» հետո երկրի քաղաքական ղեկավարությունը ստանձնածներից` ներկայացնլով նոր Ուկրաինան ղեկավարելու իրենց ...
Ուկրաինայի կրթության նախարար Սերգեյ Կվիտն արտահայտվել է պատմության գրքերում «Մեծ Հայրենականը» «Երկրորդ աշխարհամարտով» փոխարինելու օգտին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը անխուսափելի է և համբերություն է պետք Ուկրաինայի ճգնաժամը ավարտելու համար:
«Եռյակի ընդդիմությունը դրեց ժողովրդի սոցիալական խնդիրների հարցը։ Առաջին անգամ ընդդիմությունը բավականին գրագետ քաղաքական օրակարգ է ձևավորել », - այսօր լրագրողների հետ հանդիխպման ժամանակ երկրում ձևավորված քաղաքական իրավիճակին նման գնահատական տվեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ ինքը պատրաստ է Ռուսաստանի դեմ համընդհանուր պատերազմին՝ պնդելով, որ արևելյան Եվրոպայում առկա ճգնաժամը ավելի լուրջ է, քան Իսլամական պետության սպառնալիքը:
Լվովում շարունակվող շախմատիստուհիների Ուկրաինայի առաջնության եզրափակիչ մրցաշարի 2-րդ տուրում 30-ամյա գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան սպիտակներով հաղթեց գրոսմայստեր Օլգա Կալինինային:
Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն իր Twitter-ում հայտնել է, կռիվը դադարեցնելու ցանկության ու Երրորդ աշխարհամարտի սանձազերձումը կանխելու ցանկության մասին:
Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է տասնյակ տանկեր և այլ ծանր զինատեսակներ արևելյան Ուկրաինա ուղարկելու համար:Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտնել է, որ Ռուսաստանից առնվազն 32 տանկ, 16 հրետանային համակարգ և զինվորներով 30 բեռնատար է մուտք գործել արևելյան Ուկրաինայի տարածք: Նա որոշակի ապացույցներ չի բերել:
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունում կարծում են, որ Ուկրաինան պետք է վերացնի պատգամավորական անձեռնմխելիությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենյա Ֆիրսովային:
Այն բանից հետո, ինչ կհաստատվի Ուկրաինայի կառավարության նոր կազմն ու հայտնի կլինի տնտեսական համագործակցության հարցով ուկրաինա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահը՝ ուկրաինական կողմից, կսկսվեն քննարկումներ՝ պաշտոնական Բաքվի հետ համատեղ նախագծերի իրականացման շուրջ:Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ԴԺՀ գործող վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: