Մոտ մեկ ամսից Հայաստանն իր գոյությունն արևի տակ կշարունակի նոր տնտեսա-քաղաքական միավորի` ԵՏՄ-ի հետ: Սա նշանակում է, որ առևտրա-տնտեսական, սոցիալական, ֆինանսական և կյանքի մնացած բոլոր ոլորտների համար գործելու են խաղի նոր կանոններ: Այնինչ Հայաստանում դեռ ամբողջական պատկերացում չկա` ուր ենք մտնում, ինչ պայմաններով, ինչ առավելություններով կամ սահմանափակումներով, ինչ նոր կարգ ու կանոնով: