“Աշխարհում ինչ-որ բան կատարվում է: Տարածաշրջանում զարգանում են կարևոր իրադարձություններ. ամերիկա-իրանյան հարաբերությունները, իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում ազդեցություն են ունենում այս տարածաշրջանի`ոչ միայն հետխորհրդային երկրների, այլ ողջ Հարավային Կովկասի վրա”,- այսօր լրագրողների հանդիպման ժամանակ խոսելով տարածաշրջանային գործընթացների, արտաքին քաղաքական վերջին զարգացումների ու մարտահրավերների մասին, նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: