Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
«Օրհնվի էն սհաթը, երբ ռսի օրհնած ոտքը Հայոց լիս աշխարհը մտավ»:Այսօր շատերը քննադատում են Աբովյանին այդ խոսքերի ու մոտեցումների համար` մոռանալով նրա ապրած ժամանակաշրջանը, երբ հայությունը կեղեքվում էր թուրքական և պարսկական տիրակալության տակ և օգնության միակ հույսը հյուսիսից էր:
Վահրամ Պահլավունին միջնադարյան ականավոր ռազմական գործիչ է. մարդ, որ իրեն փառավորեց հայրենիքին անսահման նվիրվածությամբ, բազում հաղթական ճակատամարտերով և եկեղեցաշինությամբ:
Հայ-անգլիական համատեղ նախագծի արդյունքում ուսումնասիրվում են Ծղուկ լեռան ժայռապատկերները: Հանրապետությունում հայտնաբերված 1000-ից ավելի նմուշներից ամենահինը 12-րդ հազարամյակի մարդու աշխատանքն է:
Անհատը կարող է շրջել պատմության անիվը: Սակայն հայոց պատմության մեջ միշտ չէ, որ այդ անիվը պտտվել է ի նպաստ հայրենիքի ու հայության:
Մանուկ Մարտիրոսի Միրզայանը (1769-1817) օսմանյան և ռուսական դիվանագիտական ասպարեզի ամենահայտնի դեմքերից է եղել: Հայրը ծնունդով Աշտարակի Կարբի գյուղից էր։ Մանուկը (Էմմանուելը) ծնվել է Բուլղարիայի Ռուսչուկ բնակավայրում։
Սկիզբը`Ճշմարիտ է ասված, որ հայրենիքի սահմանները գծում են ռազմիկներն իրենց արիությամբ ու զենքի ուժով: Սակայն միշտ չէ, որ այդպես է: Հաճախ լինում են դեպքեր, երբ ռազմադաշտում ձեռք բերածը կորցնում ես դիվանագիտական ասպարեզում և տանուլ տալիս թե՛ կռիվը, թե՛ պատերազմն առհասարակ:
Ճիշտ է ասված, որ հայրենիքի սահմանները գծում են ռազմիկներն իրենց արիությամբ ու զենքի ուժով: Սակայն հաճախ լինում են դեպքեր, երբ ռազմադաշտում ձեռք բերածը կորցնում ես դիվանագիտական ասպարեզում և տանուլ տալիս թե՛ կռիվը, թե՛ պատերազմն առհասարակ:
Հայտնի են հունիսի 19-ին տեղի ունեցած հայոց պատմության և քիմիայի միասնական քննությունների գնահատականները:
Հայրենասիրությունը և հայրենատիրությունը սկսվում է հայրենաճանաչությունից: Թվում է` այնքան փոքր տարածքում ենք ապրում, որ անգիր պետք է իմանայինք մեր ունեցած ամեն մի թիզն իր հուշարձաններով ու պատմությամբ: Բայց, արի ու տես, որ այդպես չէ: Հայաստանի ամեն մի քարն ու թուփն ունի իր ուրույն ու բազմադարյա պատմությունը, իր բացառիկ գեղեցկությունը: Եվ ցանկության դեպքում անվերջ կարելի է Հայաստանը բացահայտել և ամեն անգամ` նոր տեսանկյունից:
Երկարատև պայքարից ու արյունահեղ պատերազմներից հետո, 862 թ. Հայաստանը վերջապես անկախացավ արաբական խալիֆայությունից: Արաբական խալիֆայությունն ու բյուզանդական կայսրությունը Հայոց թագավորության անկախությունը ճանաչեցին միայն 885 թ.: Դրանից հետո Աշոտ Ա Բագրատունին՝ հայրենիքի նվիրյալ գահակալը, թագավորեց ևս 5 տարի և մահացավ՝ իր նորաստեղծ պետության կառավարումը հանձնելով ավագ որդուն՝ Սմբատ Ա Բագրատունուն (890-914):
Լոռու Այգեհատ գյուղը հետաքրքիր առանձնահատկություն ունի. այնտեղ միայն ազնվականներ են բնակվում՝ Զավարյաններ և Շահվերդյաններ: Բնակավայրը երկար ժամանակ ավերված ու լքված է եղել Լենկ-Թեմուրի արշավանքների հետևանքով, և միայն XVIII դարում է բնակեցվել:
XIX դարասկզբին սուլթանական պալատը հասկացավ, որ արտաքին քաղաքականության ասպարեզն արմատական փոփոխությունների ու նոր մոտեցումների շտապ կարիք է զգում: Նրանք ստիպված էին հրաժարվել եվրոպական երկրների նկատմամբ մեծապետական ու առավելություններ ունեցողի կեցվածքից և պատրաստ լինել գոնե հավասարը հավասարի նկատմամբ գործելակերպի:
«Անկախի» հարցազրույցը կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանի հետ, որն իրականացնում է պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման աշխատանքներ:
Շատերը գիտեն ԽՍՀՄ հայազգի մարշալների՝ Հովհաննես Բաղրամյանի, Հովհաննես Բաբաջանյանի, Արմենակ Խամփերյանցի, ծովակալ Իսակովի մասին: Սակայն, ցավոք, քչերին է հայտնի խորհրդային բանակի ճարտարագիտական մարշալ, ԽՍՀՄ ճարտարագիտական զորքերի պետ Սերգեյ Ագանովի անունը: Գուցե պատճառն այն է, որ Սերգեյ Ագանովը մարշալական կոչման արժանացավ Հայրենական պատերազմից տարիներ անց միայն:
Մերօրյա մեծահարուստները, այսպես կոչված` օլիգարխները, մեկուսացած են հասարակությունից: Նրանք շրջում են շքեղ մեքենաներով, թիկնապահներով և խուսափում են հասարակական լայն շերտերի հետ շփումներից: Նրանց չի հուզում շարքային քաղաքացին, և նրանց բարեգործությունը սահմանափակվում է սոսկ եկեղեցաշինությամբ: Բայց մի՞թե միշտ այդպես է եղել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: