Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
301 թ. Հայաստանը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն: Նոր կազմավորված հայոց եկեղեցին թալանի, կողոպուտի ու կեղեքման հաշվին արագ հարստացավ ու դարձավ պետության մեջ ամենաազդեցիկ ու ամենահարուստ ֆեոդալը: Դա հնարավորություն տվեց հայոց կաթողիկոսներին պայքար մղել նաև աշխարհիկ՝ պետական իշխանության համար: Երկարատև ու արյունահեղ պայքարն ի վերջո քայքայեց ու կործանման հասցրեց Արշակունիների հայոց թագավորությունը:
Կաթողիկոս Դավիթ Դ Վաղարշապատցին, գումար վերցնելով Մելիքսեդեկ Գառնեցի եպիսկոպոսից, նրան դարձրեց աթոռակից: Ապա երկուսով որոշեցին կաշառք վերցնել Սրապիոն Ուռհայեցի վարդապետից՝ նրան ևս դարձնելով աթոռակից կաթողիկոս: Այսպիսով, XVI դարավերջին և XVII դարասկզբին միաժամանակ երեք կաթողիկոս կար, որոնցից յուրաքանչյուրն իր մասով կեղեքում էր ժողովրդին: Այս երեք կաթողիկոսները նաև աջակցեցին Շահ Աբասին` դատարկելու և հայաթափելու Արևելյան Հայաստանը:
«Եվրոպայի վայրենացման դարերին հայ ազգն իր թարգմանություններով հունարենից անփոխարինելի ծառայություն է մատուցում եվրոպական համամարդկային քաղաքակրթությանը` ոչ միայն պահելով դասական գրականության հիշատակարանները, այլև հունագիտության ամենաեռանդուն ախոյան հանդիսանալով և նպաստելով այդ լեզվի ուսումնասիրությանը Արևելքում և մինչև անգամ Հունաստանում… Ինչ որ արևմտյան կողմից անում էին սպանացիք և իռլանդացիք, նույն բանը արևելյան կողմից արած են հայերը և հարևան ասորիները»:
Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի ղեկավարած շարժման կարևորագույն ձեռքբերումը թերևս այն էր, որ գրեթե չորս հարյուր տարի տևած ամուլ շրջանից հետո հայությունը միայնակ ոտքի ելավ ու ոչ միայն հերոսական ինքնապաշտպանություն կազմակերպեց, այլև հակահարված տալով ոսոխին՝ գրեթե ոչնչից ստեղծեց հայկական պետություն: Սա հայոց պատմության նոր շրջանի թերևս ամենափառահեղ էջն է, որ ցավոք, իր տրամաբանական շարունակությունը չունեցավ:
Գերմանացի գիտնական Էռնեստ Զեյդելը 1908 թ. հատուկ հայերեն սովորեց Մխիթար Հերացու գործերն ուսումնասիրելու համար:
Արծրունյաց նախարարական տունը վաղ միջնադարում Արշակունիների, Սյունիների, Մամիկոնյանների, Բագրատուների հետ առաջատարներից էր Հայաստանում, Վասպուրականի տերերը հայոց գահի հենասյուներից էին: Վասպուրական աշխարհը, որ Հայաստանի հարավում էր, կարևոր ռազմավարական դիրք ուներ:Վանա և Կապուտան լճերի ավազանն ընդգրկող ընդարձակ այս երկրամասը երկրորդն էր Այրարատից հետո, և Արծրունիներն իրենց նյութական կարողությամբ կարող էին մրցակցել անգամ Արշակունի արքաների հետ: Իսկ զինուժով նրանց հետ չափվել կարող էին միայն Սյունաց և ...
XIV դարի կեսերից Կիլիկիայի հայոց թագավորությունն արդեն հոգեվարք էր ապրում: Կիլիկյան իշխանավորների անհեռատես քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել էր խոր ճգնաժամի մեջ: Կիլիկիան լիովին խաչակիր ասպետների և Հռոմի պապի ազդեցության տակ էր, որոնք հայերի մեջ կաթոլիկություն տարածելու գնով քաղաքական ու տնտեսական ճնշումներ էին գործադրում՝ փորձելով Կիլիկիան դարձնել ռազմաբազա Եգիպտոսի սուլթանության դեմ պայքարում: Կիլիկիայի հայոց արքաները, անսալով հարևան եգիպտական տերության բազում առաջարկներին, միևնույն է, ...
Ամեն ազգ, ժողովուրդ ունի իր աստեղային ժամը: Եթե որսացիր պահը, օգտվեցիր տրված հնարավորությունից, ճակատագիրն այլևս բարեհաճ կգտնվի քո հանդեպ, ու դու կլինես նրա տիրակալը: Բաց թողեցիր վայրկյանը՝ այն այլևս անդարձ կորած է:
Շատ հայեր են մեծ դեր խաղացել համաշխարհային պատմության մեջ՝ որոշակի առումով փոխելով պատմության ընթացքը: Նրանց մեջ եղել են նաև կանայք: Այս շարքում առանձնահատուկ է Բյուզանդիայի Հայկական (Մակեդոնական) հարստության Ռոմանոս Երկրորդ կայսեր դուստրը՝ Աննան, որ 988 թ. ամուսնանալով Կիևյան Ռուսիայի մեծ իշխան Վլադիմիր Սվյատոսլավիչի հետ՝ դարձավ Ռուսաստանի, այսպես կոչված` կնքամայրը, քանզի նույն թվականին, ռուս-բյուզանդական պայմանագրի հիման վրա, Կիևյան Ռուսիան քրիստոնեություն ընդունեց:
Նախորդ տարվա վերջին լույս տեսավ Անժելա Տերյանի «Եվրոպայի ժողովուրդների հնագույն գրավոր աղբյուրներն իրենց նախահայրենիքի` Հայաստանի և հայերի մասին» աշխատությունը: Այս առիթով «Անկախը» զրուցել է Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերյանի հետ:
Ջուղան բացառիկ երևույթ է հայոց մշակույթի, սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման պատմության մեջ:
Հայը դեռ հազարամյակներ առաջ ռազմարվեստի մեջ իր նորամուծությունները մտցրեց. առաջին անգամ երկաթի կիրառությունը, երկաթյա զենք ու զրահի առաջին կիրառությունը մեր նախնիներին է պատկանում, առաջին հեծելազորի ստեղծման և ձին որպես ռազմի գործիք կիրառելու պատիվը նույնպես մեր նախնիներինն է:Շատ տերություններ կորան, փոշիացան պատմության քառուղիներում, բայց հայոց բանակը մեր ազգի գոյության ու կենսունակության գրավականը եղավ:
2015 թվականը Կապույտ այծի տարի է: Ասում են` պատմությունը կրկնվում է: Փորձենք փոքրիկ էքսկուրս կատարել Հայոց պատմության խորքում և տեսնենք` ինչպիսին է եղել Կապույտ այծը մեր պատմության մեջ:
«Կամիս խոնարհեցուցանել զամենեսեան քեզ, խոնարհեցո զքեզ, քանզի թուի ինձ, թէ ոչ միայն մարդ խոնարհի խոնարհին, յայլ թէ ոչ իցէ յանդգնութիւն յասելս, թուի թէ Աստուած եւս խոնարհի խոնարհին»Հովհաննես Մրքուզ
Ստամբուլում տեղի է ունեցել պատմական գիտությունների դոկտոր Հասմիկ Ստեփանյանի «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» գրքի թուրքերեն տարբերակի շնորհանդեսը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: