Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում լարվածությունը թուլացել է: Ուսումնական տարին դեռ նոր էր սկսվել, սահմանամերձ գյուղերի երեխաներն ուրախացել էին, որ սպիտակ վերնաշապիկով, ծաղկեփնջերով դիմավորելու են սեպտեմբերի 1-ը, և հանկարծ, սահմանից այն կողմ, իրենց իսկ խոսքով` «ոչ բարով» հարևանները սկսում են աղմկել՝ կրակահերթեր արձակելով ոչ միայն հայկական մարտական հենակետերի ու դիրքերի, այլև բնակավայրերի ուղղությամբ: Արկածախնդիր հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, գնդակոծության ...