Հայերեն   English   Русский  
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Արդեն չորրորդ տարին է` ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի է ունենում Մեղրի և հատապտուղների փառատոնը, որն այս տարի համընկել է Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման օրվան` Խաղողօրհնեքի տոնին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանական զինուժի կողմից շահագործվող կարմիր գույնի էքսկավատորը Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագոտում շարունակում է ռազմավարական նշանակության նոր ճանապարհի կառուցումը: Կարմիր էքսկավատորը շարունակում է իր սեւ գործը: Հողածածկ այդ ճանապարհը փորվում է ադրբեջանական դիրքերից առաջ:
Օգոստոսի 8-ին ՀՀ Տավուշի մարզի Մովսես գյուղում նշվել է համայնքի օրը, որը ավանդույթի համաձայն, տոնում են օգոստոսի երկրորդ շաբաթ օրը: Տոնական օրը մովսեսցիները սկսել են տարատեսակ մարզական մրցումներով: Գյուղի թիմերը ուժերը չափել են շախմատի, վոլեյբոլի, թենիսի և այլ տեսակի մարզաձևերում: Այնուհետև տեղի է ունեցել գյուղի հրշեջ կետի բացման արարողությունը: Գյուղի բնակիչներն ու հրավիրված հյուրերը` ռուսաստանաբնակ մովսեսցիները, մայրաքաղաքից ու հարևան համայնքներից տոնի մասնակիցները գյուղի մշակույթի պալատում ներկա ...
Ավարտվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի գլխավոր` Մեսրոպ Մաշտոց պողոտայի 800 մետր հատվածի ասֆալտապատման աշխատանքները: Ըստ Բերդի քաղաքապետարանի ավագանու անդամ Արթուր Երկանյանի, ճանապարհը վերակառուցվում է` համաձայն ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի: Ասֆալտապատման աշխատանքներն իրականացվել են երկրի ղեկավարի հանձնարարությամբ և աջակցությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք բնակավայրերի հերթական անգամ հատկացվել են դեղորայք և բժշկական ապրանքներ: Սահմանամերձ Ներքին կարմիրաղբյուր գյուղի «Առողջության առաջնային պահպանման» կենտրոնի տնօրեն Ասյա Մարդանյանը նշեց, որ վերջի մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ կանոնավոր կերպով ստացել են թե՛ դեղորայք, և թե՛ բժշկական ապրանքներ:
«Երկուշաբթի եմ վերադարձել սահմանամերձ Մովսես գյուղից: Ու հիմա անընդհատ մտածում եմ, թե էլ ինչ կարելի է անել, ինչպես կարելի է աջակցել սահմանամերձ բնակավայրերին: Մի անգամ այդ գյուղերում լինելով` այլ կերպ հնարավոր չէ»,- ասում է «Հայրենիքի դարպասներ» սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադիր և ղեկավար Արման Հայրապետյանը:
Տավուշի մարզում այս տարի սպասվում է խաղողի առատ բերք: Ինչպես տեղեկացնում է Բերդի տարածաշրջանի գլխավոր գյուղատնտես Սերյոժա Խաչատրյանը, այս տարի զարգացած էր օիդիում կոչվող հիվանդությունը, որը հատկապես վտանգավոր է խաղողի ողկույզների առողջ հասունացման համար:
ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ: Վերանորոգվում է քաղաքի գլխավոր` Մեսրոպ Մաշտոց պողոտայի 800 մետր հատվածը: Ըստ Բերդի քաղաքապետարանի ավագանու անդամ Արթուր Երկանյանի, ճանապարհը վերակառուցվում է` համաձայն ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի:
Տավուշի մարզում այս կիրակին տոնական էր: Վարդավառը սահմանամերձ մարզը ավանդույթի համաձայն նշում է հուլիսի 20-ից հետո եկող կիրակին: Սովորույթի ուժով, Վարդավառի նախօրեին գյուղի երեխաները խորհրդանշական ծաղկե խաչեր են դնում բակերում, առավոտյան գնում` տանտիրուհիներից պատասխանը ուզելու: Հայտնի Վարթևորի ծաղկին ի պատասխան, տոնի փոքրիկ մասնակիցները ստանում են կամ գումար, կամ հավկիթ, գաթա, կոնֆետ, ում մտքով ինչ կանցնի: Տարիների ընթացքում այս սովորույթն ամրապնվել է:
Սահմանամերձ Չորաթանում այսօր հարգանքի տուրք են մատուցել հակառակորդի գնդակից զոհված Արման Ուդումյանի հիշատակին: Այսօր` հուլիսի 24-ին, նա կդառնար 35 տարեկան: Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 21-ին Արման Ուդումյանը մարտական հերթապահություն էր իրականացնում հայկական հենակետերից մեկում: Այդ օրը` երեկոյան ժամը18:00-ի սահմաններում,
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է Բերդ քաղաքում, որտեղ ներկա է գտնվել քաղաքի նորակառույց հիվանդանոցի բացման արարողությանը: Առողջապահական այս հաստատության կառուցման և արդիականացման աշխատանքներին Հանրապետության Նախագահը ծանոթացել էր անցյալ տարվա ապրիլի 5-ին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր կատարած այցի ժամանակ:Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտի պատասխանատուների, Համաշխարհային բանկի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել ...
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է սահմանամերձ Տավուշի մարզ` պտղատու այգիների մշակման, արտադրության ու իրացման աշխատանքներին հետևելու նպատակով:Նախարարի այցի առաջին կանգառը Պտղավան համայնքում էր, որտեղ մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղել է«Հայկական միրգ»ընկերությանկողմից հիմնված նեկտարինի այգիներում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ Տավուշի մարզի Արճիս, Պտղավան և Դեբետավան համայնքներում հիմնվել են 24 հեկտար դեղձենու, նեկտարինի, ...
Փոքրիկ Լուիզան գյուղում մեծի գործ է անում: Վառարանի ծխից սևացած ջրի կաթսան կրակից ամեն անգամ վերցնելուց հետո պետք է փայլեցնել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: