Հայերեն   English   Русский  
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Հուլիսի 6-ին, ժամը 21:00-ին հակառակորդը, կրկին խախտելով հրադադարի ռեժիմը, մոտ մեկ ժամ գնդակոծել է Տավուշի մարզի բնակավայրերն ու կրակ բացել սահմանային հենակետերի ուղղությամբ: Դովեղ համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը Անկախին հայտնել է, որ հակառակորդը նախ սկսել է կրակել գյուղին մոտ տեղակայված հայկական դիրքերի, ապա գյուղի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 30.06.2015թ., ժամը 13:00-ի սահմաններում, հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի պահպանության տարածքում հայտնաբերվել է լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը` գլխի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքով:
ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում տեղի է ունեցել հուշաղբյուրի բացման արարարողություն: Խաչքար-հուշաղբյուրը բացվել է հակառակորդի հենակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, Չինարիի սահմանագլխին:
Հերթական այցով Տավուշի մարզում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ռեգենի երկրամասի պատվիրակությունը: Չորս տարի առաջ Տավուշի մարզի և բավարական այդ երկրամասային շրջանի միջև զբոսաշրջության, մեծահասակների կրթության և աղբահանության կազմակերպման ոլորտներում սկսված գործակցությունը մարզպետարանում կայացած հանդիպմանը կողմերը գնահատեցին արդյունավետ: Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի առանցքում զբոսաշրջության ...
Հունիսի 9-13-ը Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում տեղի է ունեցել Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում աղետների դեմ պայքարին նվիրված սեմինար, որին մասնակցել են նաև ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքի և Նոյեմբերյանի պատվիրակությունները: ԱՊՀ երկրների ներկայացուցիչները քննարկել են՝ աղետներից զերծ մնալու մեխանիզմները:
Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ, 1961թ. ծնված Սերժիկ Փալանդուզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մովսեսի բնակիչ Վրեժ Բադալյանի ցուլը գողանալու նպատակով նախնական համաձայնության է եկել Բերդ քաղաքի բնակիչ,1951թ. ծնված Վալերիկ Մանուչարյանի հետ:
Երեկ գիշեր ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:
Հունիսի 6-ին, ժամը 11.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ԲԿ է տեղափոխվել Գայի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Ս.-ն (ծնվ. 2012թ). բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հունիսի 1-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ՛՛Ռեդ Հոթել՛՛ հյուրանոցի այցելուն՝ Վ. Տ.-ն (մոտ 28 տարեկան) ժամը 12.00-ի սահմաններում դուրս է եկել հյուրանոցից՝ հայտնելով, որ ավտոմեքենայով մեկնելու է «Գոշավանք» վանական հալալիր, այնուհետև՝ ոտքով Պարզ լիճ . անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից եւ աշխատակիցներից կազմված պատվիրակությունն իր հայաստանյան այցելությունների շրջանակներում այսօր եղավ Տավուշի մարզում` ծանոթանալու Հիմնադրամի ընթացիկ ծրագրերին:Պատվիրակությունն այցելեց Խաչարձան գյուղ, որտեղ Հիմնադրամն իր արգենտինահայ բարերարներ Արտո եւ Հիլդա Կալչիյանների հովանավորությամբ վերակառուցում է համայնքի դպրոցը: Շնորհիվ գազամատակարարման եւ նորակառույց ջեռուցման համակարգի` կրթօջախում ...
Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի Արթուր Ուդումյանի անվան դպրոցին այսօր հրաժեշտ է տվել ընդամենը չորս աշակերտ՝ երեք աղջիկ և մեկ տղա։
Պառավաքար-Վազաշեն սահմանամերձ ճանապարհի վրա պառավաքարցիները եռագույն դրոշ են տեղադրել, որն ուղիղ գծով նայում է ադրբեջանական բնակավայրի և դիրքերի ուղղությամբ:
ՀՀ Տավուշի մարզի 22 դպրոցներում անցկացվում է «Փառաբանենքհայզինվորին խորագրով ծրագիրը»: Այն իրականացնում է «Նոյեմբերյանի Երիտասարդ Քրիստոնյա Կանանց ասոցիացիա» հասարակականկազմակերպությունը` ՀՀ նախագահի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչներին վերջերս մշակութային անակնկալ է մատուցվել: Առավոտյան արթնանալով` տեսել են, որ գյուղի պաշտպանիչ պատը վերածվել է ցուցապատի, որտեղ ներկայացված են իրենց կյանքը ներկայացնող լուսանկարներ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: