ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա հերթական նիստում hաստատել է Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք համայնքներում, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր համայնքներում եւ Սյունիքի մարզի Շինուհայր, Տաթեվ, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքներում 2015 թվականի մայիսի 17-ին կայանալիք տեղական հանրաքվեների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: