Հայերեն   English   Русский  
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Բերդի հոսպիտալում ամեն ինչ անում են Տավուշի մարզում այսօր առավոտյան հակառակորդի դիվերսիայի հետևանքով ծանր վիրավորում ստացած զինծառայող Հովհաննես Ավանեսյանի վիճակը կայուն պահելու և բարելավելու ուղղությամբ:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իրադրությունը ՀՀ և ԼՂՀ սահմաններին մնում է լարված, հակառակորդը կորուստներ է կրում, սակայն հաշվի չի նստում դրանց հետ: Հայկական կողմի գործողությունները լինելու են ավելի անողոք ու դրանց հետևանքները արդեն ոչ մի սահմանափակումով հնարավոր չի լինելու թաքցնել»:
Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիոն գործողության հետևանքով վիրավորում ստացած ժամկետային զինծառայողին Բերդի հոսպիտալում քիչ առաջ վիրահատել են։ Վիրահատել են լյարդը, թոքը։
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ այսօր՝ հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացրած հարձակման հետեւանքով վիրավորված զինծառայողներին տեղափոխել են Բերդի հոսպիտալ:
Լիովին կասեցնելով սեփական զինված ուժերին վերաբերվող բացասական և շփման գծում սեփական կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերող տեղեկատվության յուրաքանչյուր հրապարակում` ադրբեջանական կողմը շարունակում է սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները և հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում դիվերսիոն իր մարտավարությունը:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ադրբեջանական հատուկ ստորաբաժանումների կողմից հարձակում է իրականացվել հայկական մի քանի դիրքերի ուղղությամբ:
Մեր տեղեկություններով զոհվել է Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ, պայմանգրային զինծառայող Արման Ուդումյանը։
Երկու օր առաջ դիրքերում էինք։ Մարտական հենակետից իջնելու ժամանակ, հավանաբար նկատելով մեքենայի փոշին, ադրբեջանցիները կրակ բացեցին մեր ուղղությամբ։ Մեքենայի մեջ, բնականաբար, սկի չզգացինք, որ նման բան կա։ Միայն մեզ ընդառաջ դուրս եկած մեր զինվորների զգուշացումից հետո, արդեն անտվտանգ վայրում լսեցինք կրակահերթի ձայները։
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ղեկավար Նարեկ Սահակյանը Անկախի թղթակցին քիչ առաջ տեղեկացրել է, որ այս պահին իրավիճակը սահմանին հանգիստ է, չկան կրակոցներ:
Այս պահին հակառակորդը կրակում է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս և Ոսկեվան գյուղերի միջդիրքային հատվածում տեղակայված հայկական հենակետերի ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Պառավաքար գյուղի 43-ամյա բնակչի նկատմամբ ադրբեջանական տարածքից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:
Միջադեպ՝ հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ Ալբերտ Զոհրաբյանի՛՛Նիվա՛՛ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում ուշ ցանված հացահատիկի դաշտերում մի քանի օր է՝ մեծ երամով աղավնիներ են ''վայրէջք կատարել''՝ բնաջնջելով դեռ չծլած ցորենի հատիկները: Ճերմակ աղավնիների դեմ պայքարելու համար դեպքի վայր են մեկնել շամշադինցի որսորդները, որոնց հաջողվել է վնասազերծել''գող թռչուններին'':
Հակառակորդը չի թողել, որպեսզի Չինարիում խնկարկեն ննջեցյալների հիշատակը: Տավուշի մարզի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին ասել է, որ ադրբեջանական զինուժը հունվարի 7-ին՝ Մեռելոցի օրը, կրակահերթեր է արձակել գյուղի գերեզմանատան ուղղությամբ, որտեղ հավաքված են գյուղացիները:
Տոնական օրերին Բերդի տարածաշրջանում ծնվել է մեկ երեխա:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: