Հայերեն   English   Русский  
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Ադրբեջանը շարունակում է լարվածություն առաջացնել Հայաստանի հետ սահմանին: Հակառակորդը գրեթե ամեն օր կրակում է մեր երկրի հյուսիսարևելյան սահմանագոտու ուղղությամբ: Ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի զինատեսակներից (ԴՇԿ)այսօր կեսօրից հետո կրակահերթեր է արձակել Այգեպար գյուղի դիրքերի ուղղությամբ, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ժողովուրդը ավանդույթի համաձայն, այսօր՝ հունվարի 2-ին, նշում է ննջեցյալների հիշատակության օրը:
Տասնամյակներ անց սահմանամերձ Բերդ քաղաքում հավատավորները 2015 թվականը դիմավորել են միասնական աղոթքով: Բերդի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցին համախմբել էր բազմաթիվ մարդկանց ոչ միայն Բերդից, այլև հարևան գյուղերից: Հոգևոր արարողությունը կատարել է Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Եկեղեցի այցելած հավատվորների մասնակցությամբ նախ ընթերցվել է Ներսես Շնորհալու ՛՛Հավատով խոստովանիմ նշանավոր՛՛աղոթքը: Գիշերը՝ ուղիղ 24:00-ին, Աստծո տաճարի զանգերի ղողանջների ներքո երկինք են բաց թողնվել ...
Հաշված ժամեր անց 2014-ը կդառնա պատմություն: Նոր տարեթիվը դիմավորելու նպատակով տավուշցիները առանձնահատուկ են պատրաստվել՝ չխախտելով տասնամյակների ընթացքում ձևավորված ավանդույթը:
Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղն այսօր ևս գնդակոծվել է խոշոր տրամաչափի զինատեսակներից: Ամանորի նախաշեմին սա եզակի դեպք չէ, երբ հակռակորդը կոպտորեն խախտում է հրադադարը: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը Անկախի թղթակցին ասել է, որ կրակոցները հնչել են առավոտյան՝ ԴՇԿ տեսակի զինատեսակից:
Արդեն բավական ժամանակ է՝ Վազաշեն-Պառավաքար ճանապարհի այն հատվածում, որտեղ խաչվում է նաև համանուն նոր ճանապարհի սկիզբը, քարեր ու ցախեր են դրված, որոնք նշանակում են, որ պետք է շրջանցել վտանգավոր ճանապարհը և գնալ նոր ճանապարհով: Սակայն հայտնի չէ, թե ով է որոշել փակել գործող հանրապետական նշանակության այդ ճանապարհահատվածը:
Գյուղի դպրոցի շնորհաշատ աշակերտների գեղանկարների հավաքածուի մեջ, որոնցից շատերն արժանացել են տարբեր մրցանակների, առանձնահատուկ տեղ ունի նաև 8-րդ դասարանի աշակերտ Ալիկ Շառյանի ստեղծագործությունը: Իր աշխատանքն Ալիկն անվանել է «Իմ Հայաստանը»: «Մեր տառերը, խաղողի այգիները, Մասիս լեռը, Նոյան տապանը, նաև վանքներ եմ նկարել մեր քրիստոնյա ազգի համար և երկինք եմ նկարել կապույտ և արև՝ ջերմություն»:
Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակչուհի Սեդա Կլեկչյանի համար Ամանորը Ամանոր կլինի, եթե զավակները նրա խոսքով, տնավորվեն: Նա ունի 12 զավակ՝ 9 տղա, 3 աղջիկ, որոնց բոլորի անունները սկսվում են ՛՛Հ՛՛ տառով՝ Հասմիկը, Հարությունը, Հրածինը, Հրաչյան, Համլետը, Հենրիկը, Հակոբը….:
Արդեն մի քանի ամիս է՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում իրականացվում են աշնանացանի աշխատանքները: Բերդ համայքում այս աշնանը կատարվել է 102 հեկտար հացահատիկի ցանքս:
Նախատոնական տրամադրություններն արդեն իսկ գերիշխող են Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղում: Գյուղի ծայրին՝ առևտրի փոքրիկ կրպակի բակում, տոնի գլխավոր թագուհին՝ զարդարված կանաչ եղևնին, հուշում է, որ սահմանապահ համայնքում ևս Ծննդյան տոները մոտենում են:
Դեկտեմբերի 19-ին Տավուշի մարզի Արծվաբերդ սահմանամերձ գյուղում շահագործման հանձնվեց պաշտպանության նախարարության միջոցներով կառուցված հերթական բնակելի շենքը` նախատեսված սպաների և նրանց ընտանիքների համար: Բնակարանամուտի արարողությանը ներկա էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: 12 սպայի նոր բնակարանի բանալիները և սեփականաշնորհման վկայականներ հանձնելով` նախարարը շնորհավորանքի խոսքում կարևորեց սոցիալ-կենցաղային պայմաններն ու կեցության հարցը զինծառայողների համար, քանզի յուրաքանչյուր սպա պետք է ունենա ...
1988-ի դեկտեմբերի 7-ին ամբողջ Հայաստանը, այդ թվում` սահմանամերձ Տավուշի մարզը ևս, օգնության ձեռք մեկնեց աղետի գոտուն:
Ֆեյսբուքում մեկնարկել է «Շոկոլադի բանկ» սահմանամերձ գյուղերի երեխաների համար» նախաձեռնություն-միջոցառումը: Կազմակերպիչները նշում են. «Մոտենում է ամանորը, և մինչ մենք նվերներ ենք գնում, տոնածառ զարդարում՝ սպասելով Նոր տարվա «հրաշքին», կան երեխաներ, ում համար նոր տարին ուրախանալու առիթ չէ. նրանց չի այցելում «Ձմեռ պապին» և չի բերում նվերներ: Դա մեր սահմանը պահող երեխաներն են՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաները:
Հուլիս-օգոստոսյան լարվածությունից հետո ազերինեը դարձյալ ատիվացել են, սկսել կրակել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես, մի քանի օր առաջ ադրբեջանական դիպուկահարները կրակ են բացել սահմանապահ Մովսես գյուղի ուղղությամբ: Ադրբեջանցիները կրակահերթերն ուղղել են գերեզմանատան ուղղությամբ, երբ մովսեսցիները մասնակցելիս են եղել իրենց համագյուղացիներից մեկի հուղարկավորությանը: <<Անկախ>>-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը ...
Հուլիս-օգոստոսյան լարվածությունից հետո ազերինեը դարձյալ ատիվացել են, սկսել կրակել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես, մի քանի օր առաջ ադրբեջանական դիպուկահարները կրակ են բացել սահմանապահ Մովսես գյուղի ուղղությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: