Հայերեն   English   Русский  
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Ազգային ժողովի արտահերթ նիստում Տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նա պատգամավորներին հայտնեց, որ օրենքով նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակչության սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները, ինչպես նաև հողի հարկի ու անշարժ գույքի գույքահարկի ծախսերը մասամբ փոխհատուցել պետբյուջեի միջոցներից։ Ըստ նախագծի` համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ...
Արդեն երկու տասնամյակից ավելի է` Երևան-Իջևան-Տավուշ ճանապարհին անցնող-դարձողները չեն նկատում «Արևիկին»:
Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա սեպտեմբերի 26-ից առայսօր ստացիոնար բուժում էր անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը պարբերաբար բուժօգնություն է ստանում Երևանում:
Հոկտեմբերի 10-11-ը Հանրային խորհրդի աշխատանքային խումբը եղել է Տավուշի մարզի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի և Բարեկամավան համայնքներում, հանդիպել բնակիչների հետ` փորձելով հասկանալ, թե որոնք են հրատապ լուծում պահանջող խնդիրները սահմանամերձ բնակավայրերում:
"Հայաստան"համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներԱրտո եւ Հիլդա Կալչիյանները շարունակում են հովանավորել Տավուշի մարզի Խաչարձան գյուղը: Համայնքի նորակառույց բուժկետն ու հանդիսությունների սրահը շահագործման հանձնելուց հետո բարերար ամուսինները ստանձնել են գյուղի դպրոցի հիմնանորոգումը:Շինաշխատանքներով պայմանավորված` 66 աշակերտ ունեցող դպրոցին այսօր ժամանակավորապես փոխարինում է գյուղապետարանի շենքը:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթեռն Փարադայզ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տավուշի մարզի 15 գյուղեր մշակաբույսերն այսուհետ կաճեցնեն նոր՝ թայվանական սերմերով ու տեխնոլոգիաներով: Արդյունքում կբարձրանա բերքատվությունն ու կընդլայնվեն ապրանքային բերքի ծավալները:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցով եղել է երրորդ բանակային զորամիավորման ենթակա սահմանամերձ զորամասերից մեկում:Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Օնիկ Գասպարյանը և այլք:
Վերջին օրերին դարձյալ անհանգիստ է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Հակառակորդը վերջին շաբաթվա ընթացքում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանի ամբողջ երկայնքով տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ է արձակել թե՛ հայկական դիրքերի և թե՛ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ:
«Եղվարդշին» ՓԲԸ-ի պատճառով տուժած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչները դեռևս փոխհատուցում չեն ստացել:
Ադրբեջանական զինուժը քիչ առաջ կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ:
Ադրբեջանը վերադարձրել է սահմանը հատած ու գերեվարված Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի դին: «Առավոտ 11-ը կլիներ, զանգեցին, ասեցին բերում են, Իջևանից միանգամից տարել են Երևան` դատաբժշկական փորձաքննության:
Դեռ փամփուշտների ձայները չէին լսվում, սովետի ժամանակներն էին, անկախությունը, սակայն, մոտ էր: Մթերային խանութի հարևանությամբ կոշիկի վերանորոգման կանաչ ներկած փոքրիկ սրահի դուռը բաց էր, թե փակ, կարևոր չէր:
Հակառակորդը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթանի Ներքին շեն կոչվող հանդամասում աշխատողների ուղղությամբ:
Վերջին ամիսներին ադրբեջանական գնդակոծությունից վնասված տների տանիքների, դարպասների, պատուհանների, դռների, այլ գույքի և այրված այգիների համար պետական բյուջեից փոխհատուցում ստանալու համար համայնքապետարանները ձևավորել էին հանձնաժողովներ, որոնք ուսումնասիրել, ճշգրտել և կազմել են հակառակորդի կրակոցների հետևանքով սահմանամերձ գյուղերի բնակիչներին հասցված վնասների չափերը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: