Չորացած ծառերին հատուկենտ կարմրած խնձորներն այլևս պիտանի չեն: Տարին երաշտ էր, բայց Ավագն իր 5-ամյա խնձորի այգին կարողացել էր ջրել, մշակել ինչպես հարկն է, որ բերքը հավաքի, ընտանիքը պահի: Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Ավագի խնձորի այգին դեմ դիմաց է ադրբեջանական դիրքին, ու թեև ամբողջ ամառ հակառակորդը կրակեց, Ավագը րոպե անգամ չթողեց այգին, ամեն օր կիլոմետրեր էր կտրում, Վերին Կարմիրից Ներքին Կարմիրի տարածքում գտնվող դաշտեր հասնում, անմիջապես հայ-ադրբեջանական սահմանի բերանին խնամում ...